Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելեն չի հասցնի ապաքինվել մինչ Էլ Կլասիկոն

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատրաստ չի լինի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեն խաղին: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: Նախկինում բժիշկները հայտնում էին, որ Դեմբելեն կարող է հասցնել ապաքինվել մինչ Կլասիկոն:

Sport.es պարբերականի փոխանցմամբ, 20-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը ընթանում է լավ, սակայն բժշկական շտաբը չի ցանկանում շտապել և ռիսկի դիմել: Հարձակվողը դաշտ կարող է վերադառնալ միայն այն ժամանակ, երբ բժիշկները կորոշեն, որ կրկին վնասվացք ստանալու ռիսկը հավասարվել է զրոյի: