Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և դժգոհ է «Բորուսիայի» գործողություններից

«Դորտմունդի Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հույս ունի, որ իր տեղափոխությունը «Բարսելոնա», այդուհանդերձ, կկայանա:

20-ամյա ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է գերմանական ակումբի ղեկավարության գործողություններից: «Բորուսիան» արդեն մերժել է կատալոնացիների 2 առաջարկները: Առաջինը նախատեսում էր 70 միլիոն եվրո գումարած բոնուսներ, իսկ երկրորդը՝ 90 միլիոն և բոնուսներ:

«Բարսելոնան» հետաքրքրված էր Դեմբելեով դեռևս մեկ տարի առաջ, երբ ֆուտբոլիստը «Ռենից» «Բորուսիա» էր տեղափոխվում: Ֆրանսիացին և դորտմունդցիները բանավոր պայմանավորվածության էին հասել, որ «Բորուսիան» նրան բաց կթողնի թոփ-ակումբից առաջարկ ստանալու դեպքում:

Դեմբելեն արդեն համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որի համաձայն 5 տարում 50 միլիոն եվրո կվաստակի:
Sport.es-ի հաղորդմամբ ֆուտբոլիստի տեղափոխությունը ժամանակի հարց է, չնայած որ «Բորուսիան» 150 միլիոն է պահանջել:

Երեկ Դեմբելեն բաց էր թողել թիմի մարզումը առանց որևէ պատճառաբանության, ինչի համար տուգանվել էր և ժամանակավորապես զրկվել աշխատանքներին մասնակցելու իրավունքից: