Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելեի տրանսֆերային գործարքի մասին նոր բացահայտումներ

Ուսման Դեմբելեն չունեցավ սպասելի մեկնարկը «Բարսելոնայի» կազմում: Ստացված վնասվածքը թույլ չտվեց 20-ամյա ֆրանսիացուն ամբողջությամբ ցուցադրել իր տաղանդը և նրան շարքից դուրս թողեց մի քանի ամսով:

Մինչ ֆրանսիացին տխրում է «Բլաուգրանայում» գրանցած անհաջող մեկնարկի համար, Գերմանիայում բացահայտվում են նրա տրանսֆերային գործարքի նոր մանրամասները:

Գերմանական Der Spiegel թերթին հասանելի է դարձել ֆուտբոլիստի պայմանագիրը, և վերջիններս հրապարակել են գործարքի բոլոր մանրամասները:

Ըստ աղբյուրի տվյալների՝ «Բարսելոնան» «Դորտմունդի Բորուսիային» արդեն վճարել է նախատեսված 105 միլիոնից 70 միլիոն եվրոն, իսկ մնացած 35 միլիոնը կվճարի մինչև 2018 թ. հուլիս: Բացի այս նախատեսված է վճարել ևս 40 միլիոն՝ բոնուսների տեսքով: Ընթացիկ պայմանագրով Դեմբելեն տարեկան 12 միլիոն եվրո է ստանում՝ 5 անգամ ավել, քան «Դորտմունդի» կազմում:

Աղբյուրի փոխանցմամբ Դեմբելեն հավելյալ 5 միլիոն եվրո կստանա յուրաքանչյուր 25 խաղի համար, մինչև չհատի 100 խաղի սահմանը:

Բացահայտվել է նաև, որ «Դորտմունդի Բորուսիան» 5 միլիոն եվրո կստանա «Բարսելոնայի» նվաճած յուրաքանչյուր տիտղոսի համար, որում Դեմբելեն իր մասնակցությունը կունենա, և ևս 5 միլիոն, եթե Դեմբելեն կատալոնական ակումբի կազմում կրկին մասնակցի այդ մրցաշարին՝ առավելագույնը 2 մրցաշրջաններում:

Դեմբելեի համար պայմանագրով սահմանված է նաև հավելավճար՝ 6.7 միլիոնի չափով, և ևս 3 միլիոն եվրո պայմանագրի ստորագրման համար: