Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելեի բժիշկ. «Չեմ կարող երաշխավորել, որ Դեմբելեն կապաքինվի մինչ «Ռեալի» դեմ խաղը»

Բժիշկ Սակարի Օրավան, ով պատասխանատու է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի առողջության համար, խոսել է ֆուտբոլիստի ապաքինման ժամկետների մասին:

«Ապաքինումը ընթանում է շատ ավելի արագ, քան սպասվում էր: Հնարավոր է, նա կհասցնի ապաքինվել մինչ «Ռեալի» դեմ խաղը, բայց դա միայն հնարավոր է: Դա երաշխավորել ես չեմ կարող: Նա շուտով կարող է սկսել գնդակով մարզումները: Ուսմանը երիտասարդ տղա է, այդ իսկ պատճառով ամեն ինչ լավ կլինի», – Օրավայի խոսքերն է փոխանցում Cadena SER պարբերականը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: