Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելե. «Բնականաբար, չեմ պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից»»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կիսվել է կատալոնական ակումբում իր ներգրավման և ապագա ծրագրերի մասին։

«Ես իմ լավագույն մարզավիճանում չեմ, բայց կամաց-կամաց մարզավիճակ եմ հավաքում։ Սրտի աշխատանքի վրա եմ աշխատում, քանի որ չափազանց շուտ եմ սկսել հոգնել, և դա պետք է շտկել։

«Բարսելոնայի» փորձառու աստղերը՝ Մեսսին, Սուարեսը, Ինյեստան միշտ խորհուրդներ են տալիս։ Անկեղծ ասած՝ դժվար եմ հարմարվում։

Սակայն դեռ ամեն ինչ առջևում է։ Ես հինգ տարվա պայմանագիր եմ կնքել «Բարսելոնայի» հետ և պատրաստվում եմ երկար տարիներ մնալ այստեղ։

Բնականաբար, չեմ պատրաստվում հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո»,_ ֆրանսիացու խոսքերը մեջբերում է SOOCER-ը։