Single Blog Title

This is a single blog caption

Դել Բոսկե.«Կարծում եմ, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» անհրաժեշտ են միմյանց»

«Մադրիդի Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն անգամ մտածել չի ցանկանում այն մասին, որ «Բարսելոնան» կարող է դադարեցնել իր մրցելույթները Պրիմերայում:

«Ես ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է խաղալու «Բարսելոնան», եթե Կատալոնիան անկախանա: Բայց անգամ չեմ կարողանում պատկերացնել Իսպանիայի առաջնությունն առանց «Բարսելոնայի»: Դա կվնասի թե՛ Կատալոնիային, և թե՛ մնացածներին: Կարծում եմ՝ «Ռեալն» ու «Բարսելոնան» անհրաժեշտ են միմյանց»,- դել Բոսկեի խոսքերն է մեջբերում TV3-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե էր անցկացվել, որի մասնակիցների 90 տոկոսը կողմ էր քվեարկել անկախությանը: