Single Blog Title

This is a single blog caption

Դե Յոնգ. «Փոխանցումներ կատարելու եմ միայն Մեսսիին»

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, որն ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա», խոսել է կատալոնական ակումբում խաղալու սպասումների մասին:

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ սկսելու հետևել Մեսսիին մարզումների ժամանակ: Ինձ էլ հետաքրքիր է, թե ինչպես եմ խաղալու:

Կարծում եմ՝ փոխանցումներ եմ կատարելու միայն Մեսսիին (ծիծաղում է-խմբ):

Չեմ պատրաստվում փոխվել: Ուզում եմ սովորել լավագույններից և խաղալ նրանց հետ»,- Դե Յոնգի խոսքն է մեջբերել Marca-ն: