Single Blog Title

This is a single blog caption

Դե Ռոսսին՝ «Բարայի» հետ խաղի մասին. «Երբեք մի ասեք «երբեք»»

«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին վստահ է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի ¼-ում իսկական պայքար կտա «Բարսելոնայի» հետ:

«Միգուցե մենք կգերադասեինք ¼ եզրափակչում խաղալ ուրիշ մրցակցի հետ, բայց մենք հասել ենք այս փուլին և արդեն ցույց ենք տվել՝ որքան ենք հպարտանում դրանով: Մենք հանդիպելու ենք լավագույն թիմերից մեկին: Միգուցե, մենք խայտառակ պարտություն կրենք, բայց այսպիսին է վիճակահանությունը: Երբ ժամանակը գա, մենք շատ լավ ենք պատրաստվելու: Երբեք մի ասեք «երբեք»:

Մենք տեսել ենք, թե ինչպես «Չելսին» խաղաց «Բարսելոնայի» դեմ: «Կապույտները» չհաղթեցին, բայց  ժամանակ առ ժամանակ կատալոնացիները խնդիրներ էին ունենում, և մենք կփորձենք նման մի բան անել և շատ այլ բաներ ևս: Մենք խաղալու ենք ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների հետ: Նրանք փոխել են այն, թե ինչպես ենք մենք տեսնում ֆուտբոլը և ինչպես ենք խաղում այն: Բայց, այնուամենայնիվ, մենք 11 հոգի ենք լինելու, նրանք նույնպես. մենք պատրաստ ենք հաղթել»,- Դե Ռոսսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: