Single Blog Title

This is a single blog caption

Դանի Ալվես. «Կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը գնահատում եմ 60:40`հօգուտ «Յուվեի»

«Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է ՉԼ-ի 1/4 եզրափակչի «Բարսայի» դեմ խաղի մասին:

«Ես լի եմ զգացմունքներով, քանի որ վերադառնում եմ «Կամպ Նոու»: Կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը գնահատում եմ 60:40`հօգուտ «Յուվեի»: Պետք է հարգել մրցակցին:

Մենք հասկանում ենք, որ «Կամպ Նոում» միշտ էլ դժվար է խաղալ: Ուզում ենք խփել գոլեր և չմտածել միայն պաշտպանության մասին: Մենք տրամադրված ենք, որ խնդիրներ առաջացնենք «Բարսայի» համար: Գոլը շատ կարևոր դեր կարող է խաղալ այս դիմակայությունում:

Ես դեռևս «Բարսայի» երկրպագու եմ: Բայց կարիերաս ստիպեց ինձ տեղափոխվել այլ ակումբ: Հիմա ես երկրպագում եմ նրանց իմ սրտի փոքրիկ անկյունում»,-նշել է բրազիլացին: