Single Blog Title

This is a single blog caption

Daily Mirror-ը՝ Կոուտինյոյի հարցում «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» միջև տարաձայնությունների մասին

Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխությունը «Բարսելոնա» վերածվել է ևս մեկ տրանսֆերային սագայի:

12 օր է մնացել մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը, իսկ «Բարսելոնան» դեռ փորձում է իրականացնել Կոուտինյոյի տրանսֆերը: Բայց «Լիվերպուլը» դեռևս շարունակում է հրաժարվել վաճառել իր խաղացողին:

«Բարսելոնան» 3 առաջարկ է ներկայացրել: Վերջինը նախատեսում էր միանգամից 120 միլիոն եվրոյի վճարում գումարած ևս 10 միլիոն բոնուսների տեսքով: Daily Mirror-ի համաձայն՝ տարաձայնությունների պատճառը պայմաններն են, որոնք «Բարսելոնան» ցանկանում է ներառել խաղացողի տրանսֆերային արժեքի մեջ: Դրանք են՝ «Բարսելոնան» պետք է ամեն մրցաշրջանում մեկից ավել գավաթ նվաճի, մինչ բրազիլացու առաջին պայմանագրի լրանալը, մեկից ավել Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճի, իսկ ինքը բրազիլացին պետք է «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնա: «Լիվերպուլը», իր հերթին, պահանջում է, որ «Բարսելոնան» ամբողջական գումարը միանգամից վճարի, որպեսզի իրենք կարողանան տրանսֆերներ իրականացնել:

Բրիտանական պարբերականի ներկայացմամբ հենց այսպիսին է ընթացիկ իրավիճակը: Կոուտինյոն դեռևս ցանկանում է տեղափոխվել«Բարսելոնա» և անցյալ շաբաթ նման խնդրանքով էր հանդես եկել: Սակայն բավական է դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: