Single Blog Title

This is a single blog caption

Դաբերի. «Եվրոպական մեծ ուժ լինելը «Բարսայի» ԴՆԹ-ում է»

«Չելսիի» նախկին պաշտպան Մայքլ Դաբերին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք «Բարսելոնայի» և լոնդոնյան ակումբի դիմակայության սպասելիքների մասին:

«Մենք սպասում ենք այնպիսի երկու հանդիպում, որի ընթացքում թիմերից յուրաքանչյուրը կարող է հաղթել: Սա նման է երկու ծանրաքաշ բռնցքամարտիկների միջև պայքարի, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեկ հարվածով նոկաուտի ենթարկել մրցակցին: Հարցն այն է, թե թիմերից որ մեկը կկատարի այդ հարվածը:

«Չելսին» գերազանց հնարավորություն ունի «Բարսելոնայի» դիմադրությունը կոտրելու համար: Իհարկե, «կապտանռնագույնները» կնախընտրեին ավելին թույլ մրցակցի, սակայն անհրաժեշտ է նաև հանդիպել այսպիսի մրցակիցների, եթե իհարկե ցանկանում ես հաղթահարել բոլոր ճանապարհները մինչև վերջ:

Եվրոպական մեծ ուժ լինելը «Բարսայի» ԴՆԹ-ում է: Մեսսին շատ վտանգավոր է, իսկ թիմում բացի նրանից կան նաև այլ մեծ անուններ»,- ասել է Դաբերին: