Ակումբ

Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա» (կատ.՝ Futbol Club Barcelona, իսպ.՝ Fútbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպ.՝ և կատ.՝ Barça), կատալոնական համանուն քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Իսպանիայի և ամբողջ աշխարհի ամենատիտղոսավոր ակումբներից մեկն է։ Հիմնադրվել է 1899 թվականին, մի խումբ շվեյցարիական, բրիտանական, իսպանական և կատալոնական խմբից, որը գլխավորում էր Ժոան Գամպերը: Ակումբը դարձավ Կատալոնիայի խորհրդանիշներից մեկը, այստեղ է գալիս և այս կարգախոսը՝ Més que un club, որը թարգմանաբար նշանակում է «Ավելին քան ակումբ»: ՖԱ «Բարսելոնայի» երկրպագուները հայտնի են նաև «կուլես» (culés) անվանմամբ։

«Բարսելոնան», պաշտոնական տիտղոսների քանակով, համարվում է Իսպանիայի ամենատիտղոսավոր ակումբը՝ 66 (23 անգամ Իսպանիայի առաջնության չեմպիոն, 27 անգամ Իսպանիայի գավաթ, 11 անգամ Իսպանիայի Սուպերգավաթ, 2 անգամ նվաճել է Էվա Դուարտեյի (Իսպանիայի սուպերգավաթի նախկին չեմպիոնատը) գավաթը և 2 անգամ իսպանական լիգայի գավաթը)։

«Բարսենոլայի» հիմնական մարզադաշտն է «Կամպ Նոուն», որն էլ համարվում է Եվրոպայում ամենաշատ հանդիսական ընդունող մարզադաշտ։ 2009 թվականի հունվարի 19-ից ակումբի առաջին թիմը իր մարզումների համար նախատեսված դաշտը փոխեց և վերանվանեց «Սյուդադ Դեպորտիվա Ժոան Գամպեր»: Նա գտնվում է Սան Խուան Դեսպիում, հիմնական մարզադաշտից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։

«Բարսելոնան» երկար ժամանակ եղել է այն ակումբներից մեկը, որոնք իրենց մարզաշապիկների վրա կրել են տարբեր լոգոտիպներ։ Այնուամենայնիվ սկսած 2005 թվականից «Բարսի» մարզաշապիկների վրա հայտնվեց նաև մեկ այլ՝ TV3 (Կատալոնիայի Հեռուստատեսություն) լոգոտիպ, որը հայտվեց մարզահամազգեստի ուսերի մասում, բացի դրանից նաև ստեղծվեց Կատալոնիայի փոքր դրոշ, որն էլ իր հերթին տեղակայված էր տաբատի և վերնաշապիկի վրա։ 2006 թվականի հուլիսի 14-ին ակումբը հնգամյա պայմանագիր կնքեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որի ֆոնդի լոգոն էլ պետք է իր պատվավոր տեղը գտներ ակումբի մարզահագուստի վրա։ 2012 թվականին «կատալոնացինները» 5-ամյա պայմանագիր ստորագրեցին ոչ առևտրային Qatar Foundation ընկերության հետ, որից հետո, մարզաշապիկին գովազելու համար, ակումբը տարեկան ստանալու էր € 30 մլն:

2009 թվականին «Բարսելոնան» իր հաշվին մի նոր բացառիկ ռեկորդ է գրանցում, կարողանալով նվաճել բոլոր եվրոպական հնարավոր գավաթները (երեք ազգային գավաթ – Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և երեք միջզգային գավաթ – ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ սուպերգավաթ և Աշխարհի ակումբային գավաթ)։ Բացի դրանցից, «կապտանռնագույները» դարձան պատմության մեջ միակ իսպանական ակումբը, որին հաջողվել է իրականացնել «Ոսկե հետ-տրիկ» (Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա)։

2013 թվականին «Բարսելոնան» համարվեց աշխարհում ամենաթանկ ակումբը, ի շնորհիվ իր ֆուտբոլիստների տրանսֆերային գների:

2014 թվականին «Բարսելոնան» գրավեց աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկի երկրորդ պատվավոր հորիզոնականը, իր հաշվին ունենալով ավելի քան 627 մլն եվրո:

2015 թվականին «Բարսելոնան» կրկին անգամ կրկնեց «Ոսկե հետ-տրիկը», և դարձավ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ միակ ակումբը, որին հաջողվել է կրկնակի անգամ նվաճել «տրեբլ»:

Ժոան Գամպերի նախագահության ներքո (1908—1926)

1908 թվականին ակումբի հիմնադիր և նախկին հարձակվող Ժոան (Խոան, Գանս) Գամպերը առաջին անգամ դառնում է ակումբի նախագահ։ Դա տեղի է ունենում, երբ ակումբը կանգնած էր կործանման եզրին. 1905 թվականի Կատալոնիայի առաջնության հաղթանակից հետո ակումբը երեք տարի չկարողացավ նվաճել և ոչ մի գավաթ, և նաև կտրուկ անկում ապրեց նրա ֆինանսական դրությունը։ Այնուհետև Գամպերը ևս հինգ անգամ վերընտրվել է ակումբի նախագահ։ Գամպերի գլխավոր նվաճումներից մեկն այն է եղել, որ նա օգնել է «Բարսային» ձեռք բերել իր սեփական մարզադաշտը։ 1909 թվականի մարտի 14-ին թիմը «տեղափոխվեց» Carrer Indústria մարզադաշտ, որը կարող է տեղավորել 8000 հանդիսական։

Նաև Գամպերը սկսեց աշխատել ակումբի անդամների թվի ավելացման վրա, և արդեն 1922 թվականին նրանց թիվը հասավ 10.000-ի։ Նույն 1922 թվականին թիմը նորից փոխեց իր տնային խաղադաշտը, այս անգամ արդեն տեղափոխվեցին Կամպ դե Լես Կորտս (կամ պարզապես Լես Կորտս) մարզադաշտ; այդ մարզադաշտի սկզբնական տեղավորությունը հավասար եղավ 22 000-ի, իսկ ավելի ուշ դրանց թիվը բարձրացավ և հասավ 60 000-ի։

Aquote1.png ««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ չի կարող մահանալ: Եվ չի մահանա: Եթե հիմա ոչ մեկ չզբաղվի ակումբի գործերով, ապա դա կանեմ ես, ինքնուրույն: Համոզված եմ, որ ինձ կաջակցեն նրանք, ովքեր իմ կողքինն էին նույնիսկ այն ժամանակ, երբ ֆուտբոլը ընդանրապես թվում էր շատ աննորմալ սպորտաձև: Այդ իսկ օրվանից ես ցանկանում եմ մոռանալ այն անարդարությունները և խաբկանքները, որոնք ստիպեցին ինձ հեռանալ ակումբի գործերից, և ցանկանում եմ պայքարել նրա համար, որ մի անգամ ևս մենք կրկին, բոլորս միասին, կանգնենք ոտքերի վրա…»

– Ժոան Գամպեր, 1908 թվականի դեկտեմբերի 2
Aquote2.png

1912 թվականին Գամպերը ակումբ հրավիրեց ֆիլիպա-իսպանական հարձակվող Պաուլինո Ալկանտարային, ով այս ակումբում անցկացրեց իր կարիերայի 13 տարիները (1912—1916, 1918-1927), այդ ժամանակահատվածում խփել է 357 գոլ, այդպիսով էլ նա դառնում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։

Ռիվեր, Հանրապետություն, ակումբի կյանքի քաղաքական պատերազմ (1923—1939)

1925 թվականի հունիսի 14-ին խաղերից մեկի ժամանակ, հավաքված ամբոխը ի պատիվ «Կատալոնական Օրֆեյի» երգեցին Թագավորական մարշը, որը համարվում էր Իսպանական թագավորության պաշտոնական հիմնը։ «Բարսելոնայի» վրեժային մարզադաշտը փակվեց վեց ամսով (այնուհետև ժամկետը քչացրին և դարձրին երեք ամիս), իսկ Գամպերին ստիպեցին հրաժարվել ակումբի նախագահի պաշտոնից։ Ակումբի հիմնադրի կյանքը ավարտվեց 1930 թվականի հուլիսի 30-ին, ինքնասպանությամբ, երբ ակումբում տիրեց ընկճվածություն, որոնք կապված էին անձնական և գումարային խնդիրների հետ։

Այնուամենայնիվ թիմում ընդանրապես եղել են շատ լավ խաղացողներ, այնպիսիք, ինչպիսիք են օրինակ Խոսեպ Էսկոլան, ով ակումբ տեղափոխվեց անհաջողությունների ժամանակաշրջանում, կամ քաղաքական բախումները երկրում սպորտը դրեցին հասարակության աչքերի երկրորդային պլան։ «Բարսան» բախվել էր լուրջ ճգնաժամի, որը կազմված էր երեք ճյուղից. ֆինանսային, սոցիալական (ակումբի անդամների քանակը գնալով անընդհատ ընկնում էր) և սպորտային (սակայն ակումբը կայուն ձևով հաղթում էր Կատալոնիայի առաջնությունը (1930, 1931, 1932, 1934, 1936, 1938), բայց բոլոր իսպանական առաջնություններում նրա մակարդակը շատ ցածր էր, բացառությամբ 1937 թվականին Միջերկրկան լիգայում տարած հաղթանակի։

1936 թվականի օգոստոսի 6-ին Ֆրանսիսկո Ֆրանկոյի բանակի զինվորները ձեռբակալում և սպանում են ակումբի նախագահ Խոսեպ Սունիոլին։ 1937 թվականի ամռանը թիմը գլխավոր մարզիչ Պատրիկ Օ’Կոննելայի գլխավորությամբ մեկնում են ԱՄՆ և Մեքսիկա մասնակցելու տարբեր մրցաշարերի, որտեղ նրանց համարում էին Երկրորդ Իսպանական Հանրապետության հետևորդներ։ Այդ ժամանակում հենց Իսպանիայում ամբողջ թափով սկսվեց Իսպանիայի քաղաքական պատերազմները։ Այդ մեկնումը ավելացրեց ակումբի ֆինանսային դիրքը։

1938 թվականի մարտի 16-ին Ֆրանկոյի օդային ուժերը «Բարսելոնայի» սոցիալային ակումբի վրա ռումբ են նետում, որը հասցնում է նրանց մեծ վնաս։ Դրանից մի քանի ամիս անց Բարսելոնա քաղաքը օկուպացված էր ֆրանկներով, և ակումբը, ինչպես կատալոնական «անսանձ» ազգ, կանգ առավ մի շարք լուրջ խնդիրների դիմաց։ Այդ ժամանակներում ակումբի անդամների քանակը նվազեց մինչև 3486 մարդու։

Անվանափոխություն: Բարսելոնան Ֆրանկոյի առաջնորդության տարիներին (1939—1974)

Քաղաքական պատերազմների ավարտից հետո, Ֆրանկոյի կողմից դրված կանոնադրությամբ, արգելվեց կատալոներենը և նրանց դրոշը (անջատողականության հետ պայքարի շրջանակներում)։ Նաև ֆուտբոլային ակումբին արգելվեց կիրառել ոչ իսպանական անվանումը։ Արդյունքում թիմը 1941 թվականին ստիպված էր փոխել իր անվանումը, հին անգլիական Football Club Barcelona անունը փոխեցին և դրեցին «ճիշտ» իսպանական անուն՝ Club de Fútbol Barcelona. այդ անվանմամբ ակումբը գոյատևեց շուրջ 33 տարի։ Ակումբի զինանշանից հանվեց նաև կատալոնական դրոշի մասը։

1943 թվականին Լես-Կարտս տնային մարզադաշտում տեղի ունեցավ Գեներալ-սիմուսի Գավաթի առաջին կիսաեզրափակիչ փուլը (Copa del Generalísimo – այսպես անվանվեց Իսպանիայի Գավաթը, որը նախկինում կրում էր Արքայական Գավաթ անունը), որտեղ թիմը 3:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդ»-ին։ Պատասխան խաղում արդեն մարդիդցիները հաղթեցին գերխոշոր 11:1 հաշվով։

Անտեսելով դժվար քաղաքական դրությունը, «Բարսելոնա»-ն կարողացավ հասնել մեծ նվաճումների 1940-ական և 1950-ական թվականներին։ 1945 թվականին ակումբը, սկսած 1929 թվականից, առաջին անգամ նվաճեց Իսպանիայի առաջնությունը, հաղթող կազմի մարզիչն էր Խոսեպ Սամիտիերը, թիմում այդ ժամանակներում հանդես եկան այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սեսար Ռոդրիգեսը, Անտոնի Ռամալիետսը և Խուան Վելասկոն:

1948 և 1949 թվականներին թիմը հաղթեց ևս երկու տիտղոս։ Նաև 1949 թվականին հաղթեցին Լատինական գավաթը։

Մարզիչ Ֆերդինանդ Դաուչիկի ղեկավարությամբ և թիմում Լադիսլաո Կուբալի առկայությամբ, ով մի շարք մասնագետների կարծիքով համարվում է «Բարսա»-յի բոլոր ժամանակների լավագույն խաղացող, 1952 թվականին թիմը նվաճեց հինգ տիտղոս. Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Գավաթը (այդ ժամանակներում պաշտոնապես անվանվեց Copa del Generalísimo, Գեներալ-սիմուսի Գավաթ, այսինքն Ֆրանկո), Լատինական գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը, և Մարտինի և Ռոսսի Գավաթը: 1953 թվականին թիմը կատարեց դուբլ, հաղթելով և առաջնությունը և Իսպանիայի Գավաթը։ 1957 թվականի սեզոնում ևս մեկ անգամ հաղթեցին Իսպանիայի Գավաթը։ 1958 թվականին հաղթեցին Inter-Cities Fairs Cup-ը (թարգմանաբար Ինտեր քաղաքների տոնավաճառական Գավաթ)։

1957 թվականին նոր մարզադաշտի անունը դրվեց «Կամպ Նոու»:

Հաղթանակների շարքը շարունակվեց նաև նոր մարզիչ՝ Էլենիո Էռերեի օրոք։

Այն ժամանակներում թիմի կազմը ամրապնդելու համար, կազմ հրավիրվեցին Լուիս Սուարեսը, ով դառձավ 1960 թվականի Եվրոպայի տարվա ֆուտբոլիստ, և երկու հունգարացիներ, լեգենդար «ոսկե թիմ»-ից, Շանդոր Կոչիշը և Զոնտան Ցիբորը, ովքեր իրենց հայրենիքը թողել էին ԽՍՀՄ-ի գերակայության ժամանակաշրջանում։ Այսպիսի կազմով «Բարսա»-ն 1959 թվականին իրականացրեց ազգային դուբլ (առաջնություն և Իսպանիայի Գավաթ), իսկ 1960 թվականից վերցերց իր պատմության մեջ երկրորդ Տոնավաճառների Գավաթը և կրկին հաղթեց ազգային առաջնությունը։ 1961 թվականին նրանք դարձան պատմության մեջ առաջին կաումբը, ում հաջողվեց Չեմպիոնների Լիգայում հաղթել «Ռեալ Մադրիդ»-ին և վերջ դնել նրանց վեցամյա անընդմեջ չեմպիոնության։ Գավաթի եզրափակչում, որը կայացավ Բեռնում, իսպանացիները 2:3 հաշվով զիջեցին պորտուգալական «Բենֆիկա»-ին։

1960-ական թվականները այդպիսի մակարդակի ակումբի համար շատ հաջող չդասավորվեցին. երկու անգամ Իսպանիայի Գավաթ (1963 и 1968) և Տոնավաճառների Գավաթ 1966 թվականին։ Այդ տարիներին Իսպանիայի առաջնության պայքարը ծավալվեց երկու մադրիդյան ակումբների՝ «Ռեալ Մադրիդ»-ի և «Ատլետիկո Մադրիդ»-ի միջև, «Բարսա»-ն չկարողացավ միջամտել նրանց մրցակցությանը։

1974 թվականին թիմին վերադարձվեց նախկին անունը – Football Club Barcelona:

Ակումբը Կրոյֆի առաջին շրջանում (1974—1978)

1973-1974 թվականների սեզոնում թիմին միացավ մի մարդ, ով պետք էր դառնար «Բարսա»-յի նոր լեգենդը, նա հոլանդացի լեգենդար հարձակվող Յոհան Կրոյֆն էր։ Նա արդեն «Այաքս»-ում դարձել էր ֆուտբոլի մեծ վարպետ, Կրոյֆը միանգամից ամրապնդվեց հիմնական կազմում և շուտով դարձավ թիմի առաջնորդ։ Նա իր խաղի շնորհիվ արագ դարձավ «Բարսա»-ի երկրպագուների սիրած ֆուտբոլիստը, բայց հիմնականում նա մտավ նրանց աչքը, երբ լրագրողներին ասաց, որ ընտրել է «Բարսա»-ին, այլ ոչ իր ոխերիմ թշնամի «Ռեալ Մադրիդ»-ին (որը նունպես մեծ հետաքրքրություն էր տածում հոլանդացու հանդեպ), բայց նա ակումբում չկարողացավ իր խաղը ցուցաբերել, քանի որ դա կապված էր Ֆրանկոյի անվան հետ։ Այն բանից հետո, երբ նա իր որդուն անվանեց կատալոնական Ժորդի անվամբ։ Ի շնորհիվ Կրոյֆի մեծ ջանքերի 1974 թվականին «Բարսելոնա»-ն առաջին անգամ, սկսած 1960 թվականից, հաղթեց իսպանական Առաջնությունը, և միևնույն ժամանակ «Էլ Կլասիկո»-ի շրջանակներում, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 5:0 հաշվով ջախջախեց մադրիդյան «Ռեալ»-ին։ Նաև Կրոյֆը Բարսելոնայի կազմում առաջին իսկ սեզոնից ճանաչվեց Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 1978 թվականին Կրոյֆը լքեց ակումբը և մեկնեց խաղալու ԱՄՆ-ում։

Կայունության տարիներ: Նունիեսի նախագահության ժամանակաշրջան (1978—1988)

1978 թվականին Խոսեպ Լուիս Նունիեսը ընտրվեց որպես ակումբի նախագահ։ Ակումբի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ նրա գլխավոր նպատակերն էին «Բարսա»-յին դարձնել համաշխարհային մակարդակի ակումբ և կայունացնել ֆինանսական կարգավիճակը։

Նունիեսի ժամանակաշրջանում «Բարսա»-ն երկու անգամ հաղթել է գավաթների հաղթողների Գավաթը, 1978/79 (եզրափակչում, լրացուցիչ ժամանակում, հաղթելով Դյուսելդորֆյան «Ֆորտունա»-ին) և 1981/82 (հարազատ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած եզրափակչում 2:1 հաղթելով Լիեժյան «Ստանդարդ» ակումբին) թվականներին; նաև թիմը այդ ժամանակահատվածում երեք անգամ նվաճեց Արքայական Գավաթը (1980/81, 1982/83, 1987/88)։

1981/82 թվականների սեզոնից առաջ ակումբի մարզիչ նշանակվեց գերմանացի Ուդո Լատտեկը, որին հաջողվեց թիմի հետ միասին հաղթել գավաթների հաղթողների Գավաթը։ 1982 թվականի հունիսին թիմը համալրեց արգենտինաց Դիեգո Մարադոնան, ով այստեղ էր տեղափոխվել արգետինյան «Բոկա Հունիորս» ակումբից, այդ ժամանակ ռեկորդային՝ 3 մլն ֆունտ ստերլինգի դիմաց։ Ընդ որում, շուտով, 1984 թվականին, սուպերաստղին գնեց իտալական «Նապոլի» ակումբը, ով սահմանեց համաշխարհային տրանսֆերային ռեկորդ (£ 5 մլն)։

1984/85 թվականների սեզոնից առաջ ակումբի մարզիչ նշանակվեց անգլիացի Թերրի Վենեյբլսը։ Նաև ակումբ տեղափոխվեց գերմանացի կիսապաշտպան Բեռնդ Շուստերը։ 1984/85 թվականների սեզոնում թիմը վստահաբար հաղթեց Իսպանիայի առաջնությունը։ Իսկ հաջորդ սեզոնում նրանք հասան Չեմպիոնների Գավաթի եզրափակիչ, որը կայացավ Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսհուան» մարզադաշտում, նրանք զիջեցին ռումինական «Ստյաուա»-յին (0:2 հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարերի արդյունքում)։

1986 թվականի ամռանը ակումբ տեղափոխվեց անգլիացի ռմբարկու Գարի Լինեկերը, ուելսցի հարձակվող Մարկ Հյուզը և հեռանկարային բասկյան դարպասապահ Անդոնի Սուբիսարետան։ Այդ ժամանակներում էլ թիմը լքեց Բեռնդ Շուստերը, ով տեղափոխվեց «ոխերիմ թշնամի»` մադրիդյան «Ռեալ»: 1987/88 թվականների սեզոնից առաջ ակումբի մարզիչ, Վենեյբլսի փոխարեն, դարձավ Լուիս Արագոնեսը։ Այդ սեզոնը վերջացավ Իսպանիայի Գավաթը հաղթելով (եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով «Ռեալ Սոյսեդադ»-ին)։ Այդ սեզոնից հետո շատ խաղացողներ հեռացան ակումբից, կապված ակումբի նախագահ՝ Նունիեսի հետ կոնֆլիկտների։

Կրոյֆի երկրորդ շրջան: Թռիչք և անկում (1988—1996)

1988 թվականին Յոհան Կրոյֆը վերադարձավ ակումբ, այս անգամ արդեն գլխավոր մարզչի պաշտոնում։ Թիմի կազմը, որը նա գլխավորում էր, ստացավ մի փոքր ուշ, 90-ականների սկզբում, թմին անվանում էին նաև «Երազանքների թիմ» («Dream Team»), նրանց նմանացնելով այն տարիների ԱՄՆ-ի բասկետբոլյան հավաքականին, որը հաղթեց 1992 թվականի Օլիմպիադան, որն էլ հենց անցկացվում էր Բարսելոնայում։

«Բարսա» այդ ժամանակ եկան նաև մի շարք հրաշք խաղացողներ. Ամոր Գիլերմո, Խոսեպ Գվարդիոլա, Խոսե Մարիա Բակերո, Չիկի Բեգիրիստայն, Միգել Նադալ, Էուսեբիո Սակրիստան, Յոն Գոյկոեչեա, Գեորգե Հաջի («կարպատյան Մարադոնա»), Ռոնալդ Կուման, Միկաել Լաուդրուպ, Ռոմարիո և Խրիստո Ստոիչկով։

1991—1994 թվականներին «Բարսա»-ն չորդ անգամ անընմեջ հաղթեց Իսպանիայի առաջնությունը։ Եվրոպական ասպարեզում թիմը հաղթեց գավաթների հաղթողների Գավաթ 1988/89-ը (եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Սամպդորիա»-յին) և Չեմպիոնների Գավաթ 1991/92-ը («Ուեմբլի»-ում կայացած դրամատիկական խաղում հաղթելով նույն «Սամպդորիա»-յին, որոշիչ գոլը, 111-րդ րոպեին տուգանային հարվածով, խփեց Ռոնալդ Կումանը)։ Դրանից բացի, ակումբի տիտղոսների հավաքածուն ավելացավ Իսպանիայի Գավաթով (1990), ՈՒԵՖԱ-յի Սուպերգավաթով (1992) և երեք Իսպանիայի Սուպերգավաթներով։ 1992 թվականին Տոկիոյում թիմը Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում պարտվեց բրազիլական «Սան-Պաուլու» ակումբին (1:2)։

Այնուամենայնիվ շուտով հաղթանակների շարքը մոտեցավ իր ավարտին։ Աֆինայում անցկացվող ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1993/94-ի եզրափակչում «Բարսա»-ն 0:4 հաշվով ջախջախվեց «Միլան»-ի կողմից։ Դա դարձավ առաջին լուրջ, խոշոր պարտությունը մի քանի տարվա մեջ։ 1996 թվականին, երկու ոչ այնքան հաջող սեզոններից հետո (1994/1995, 1995/1996), Կրոյֆը լքեց թիմի մարզչական շտաբը։ Այդ պաշտոնում հոլանդացին սահմանեց երկու ակումբային մարզչական ռեկորդ. պաշտոնում երկար ժամանակ աշխատելու և տիտղոսների հաղթանակի քանակով (11)։ Կրոյֆի գնալը համարվեց «Dream Team»-ի ժամանակաշրջանի ավարտը, այդ լեգենդային թիմի մի շարք խաղացողներ 1997 թվականի սկզբներին լքեցին ակումբը։

Հարյուրամյա ակումբ: Նոր դարի սկզբին (1996—2003)

Կրոյֆի հեռանալուց հետո իր տեղը զբաղեցրեց անգլիացի Բոբբի Ռոբսոնը, ով այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկ սեզոն (1996/97), բայց ավելի հաջողակ գտնվեց. թիմը իրացրեց «գավաթային հեթ-տրիկ» (Իսպանիայի Գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ և Գավաթների հաղթողների Գավաթ)։ Նաև «Բարսա»-յում գտնվելու ժամանակ Ռոբսոնին հաջողվեց, հոլանդական «ՊՍՎ»-ից, ձեռք բերել ապագա սուպերաստղ Ռոնալդոյին և արտաբերել է մի արտահայտություն, որը դարձավ թևավոր խոսք. Կատալոնիան, դա մի երկիր է, իսկ ՖԱ «Բարսելոնա»-ն նրա բանակն է: Ընդ որում, Ռոնալդոն ակումբի համար խաղաց ընդամենը մեկ սեզոն, որից հետո տեղափոխվեց միլանյան «Ինտեր»: Ռոբսոնին մարզչական պաշտոնում փոխարինելու եկավ հոլանդացի Լուի վան Գալը: Այդ ժամանակներում ակումբը կազմը համալրեցին Լուիշ Ֆիգուն, Ջովանի դե Օլիվեյրան, Լուիս Էնրիկեն, Պատրիկ Կլյուվերտը և Ռիվալդոն:

1997/98 սեզոնում թիմը կատարեց «դուբլ», հաղթելով առաջնությունը և Իսպանիայի Գավաթը։ Ճիշտ է Չեմպիոնների Լիգայում անհաջող հանդես եկան, ընդ որում «Բարսելոնա»-ն կիևյան «Դինամո»-յից 0:4 հաշվով խոշոր պարտություն կրեց իր հարազատ «Կամպ Նոու» մարզադաշտում։ 1999 թվականին ակումբը նշեց իր հարյուր ամյակը։ Հոբելյանի լավագույն նվերը դարձավ այն, որ նրանք հաղթեցին Իսպանիայի առաջնությունը։

Այդ տարում ակումբի առաջատարներից Ռիվալդոն ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, դառնալով «Բարսա»-ի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում հաղջողվել է արժանանալ այդպիսի պարգևի։ Սակայն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսա»-յի տարած պարտությունը վերջ դրեց Խոսեպ Նունիեսի և գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գործունեությանը։ Ակումբի համար այդ անհաջող տարում էլ նրա առանցքային խաղացողներից մեկը, երկրպագուների սիրելի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն տեղափոխվեց կատալոնական ակումբի գլխավոր մրցակից «Ռեալ»-ի ճամբար։ Ժոան Գասպարի (2000-2003) ոչ երկար նախագահության ժամանակ ակումբը չհաղթեց ոչ մի տիտղոս։

Ռայկարդի ժամանակաշրջան (2003—2008)

2003 թվականին, երբ Գասպարի հեռանալուց հետո անցավ թոշակի, ակումբը գլխավորեց նոր երիտասարդ նախագահ Ժոան Լապորտամ, իսկ թիմի ղեկին կանգնեց երիտասարդ մարզիչ Ֆրանկ Ռայկարդը, ով եղել է «Այաքս»-ի և «Միլան»-ի նախկին աստղ։

Նրա ղեկավարության ժամանակ թիմը սկսեց անընդհատ, քայլ առ քայլ, վերադարձնել նախկին հեղինակությունը։ Ակում եկան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են աշխարհի չեմպիոններ Ռոնալդինիոն և Էդմիլսոնը, օլիմպիական չեմպիոն Սամուել Էտո’Օն, ֆրանսիական «Մոնակո» ակումբի առաջատարներ Ռաֆաել Մարկեսը և Լյուդովիկ Ժյուլի, Չեմպիոնների Լիգայի հաղթողներ Դեկուն, հարձակվող Հենրիկ Լարսոնը, պաշտպաններ Բելլետին և Վան Բրոնկհորստը, նաև ամբողջությամբ այդ ժամանակներում իրենց տաղանդը ցույց տվեցին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, պաշտպան Կառլես Պույոլը (ով ստացավ ավագի թևկապը), կիսապաշտպաններ Չավին և Անդրես Ինիեստան և հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին։

Ռայկարդի երկրորդ սեզոնում (2004/05) թիմը վստահաբար հաղթեց Պրեմիերան և վերցրեց Իսպանիայի Սուպերգավաթը։ Այդ սեզոնում էլ Ռոնալդինիոն, «Բարսա»-յի հարձակման առաջատարը, դարձավ ՖԻՖԱ-ի կարծիքով տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակ»։

Չեմպիոնների Լիգա 2004/05 սեզոնում նրանց ուղեկցեց անհաջողությունը․ արդեն փլեյ-օֆֆի առաջին ռաունդում նրանք, Չելսիի նկատմամբ տարած տնային հաղթանակից հետո (2։1), պարտվեցին «Ստեմֆորդ Բրիջ»-ում 4։2 հաշվով։

2005/06 սեզոնում թիմին սպասվում էր հաղթանակների շարք։

2005 թվականի նոյեմբերին «Բարսա»-ն 3։0 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին հենց իրենց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, այդ խաղը դարձավ Ռոնալդինիոյի բենիֆիսը, ում նույնիսկ ծափահարում էին տանտերերի երկրպագուները։ Նաև այդ խաղը դարձավ Ռայկարդի համար երկրորդ հաղթանակը «Բեռնաբեո»-ում, այդպիսով նա դարձավ «կապտա-նռնագույներ»-ի պատմության մեջ առաջին մարզիչը, ով երկու անգամ հյուրընկալվելով հաղթեց «Ռեալ»-ին։

Այդ սեզոնում «Բարսա»-ն հեշտությամբ հաղթեց Իսպանիայի առաջնությունը, այնուհետև հաղթեց երկրի Սուպերգավաթը, կրկնակի անգամ հաղթեց իր ոչ շատ սիրելի մրցակից «Էսպանյոլ»-ին։ Բայց ավելի մեծ հաջողությունները արտահայտվեցին 2006 թվականի մայիսի 17-ին, երբ «Բարսելոնա»-ն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում անցկացվող Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց լոնդոնյան «Արսենալ»-ին։ Այդ խաղը սկզբից անհաջող եղավ կատալոնացիների համար (37-րդ րոպեին հաշիվը բացեց Սոլ Կեմպբելլը), բայց հետո լոնդոնցիների դարպասապահ Իյենս Լեմանը իր դեբյուտային խաղում հեռացավ մարզադաշտից, «Արսենալ»-ը որդեգրեց պաշտպանության տեխնիկան, և հանդիպման ավարտին մոտ «Բարսա»-ն ամեն դեպքում ճնշելով մրցակցին կարողացան հաջողության հասնել, այստեղ առանձնացան Էտո’Օն և Բելլետին, որոնք մեկական անգամ գոլային փոխանցում տվեցին փոխարինման դուրս եկած Հենրիկ Լարսոնին, որն էլ ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։

Ակումբային աշխարհի առաջնություն 2006-ի ժամանակ «Բարսա»-ն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, եզրափակչում զիջելով բրազիալական «Ինտերնացիոնալ»-ին 0-1 (հանդիպման միակ գոլը խփվել է վերջին րոպեներին բրազիլացի Ադրիանո Գաբիրուն)։ Իսկ Եվրոպայի Սուպերգավաթում թիմը 0։3 հաշվով պարտվեց «Սևիլյա»-յին։

2006/07 սեզոնը ոչ այնքան հաջող գտնվեց «Բարսա»-յի համար, նույնիսկ անտեսելով այն, որ միջմրցաշրջանում ակումբը համալրվեց նոր խաղացողներով՝ աշխարհի չեմպիոն Ջանլուկա Ձամբրոտտա, աշխարհի փոխչեմպիոն Լիլիան Տյուրամ և իսլանդացի հարձակվող Էյդուր Գուդիոնսեն։ Սեզոնից առաջ անցկացվող խաղերին, որը կայանում էր ԱՄՆ-ում, վնասվածք ստացան և երկար ժամանակով դուրս մնացին թիմի խաղերից հարձակվողներ Մեսսին և Էտո’Օն։ Ակումբը սեզոնում երկար ժամանակ չկարողացավ գտնել իր խաղը, բայց արդյունքում այնուամենայնիվ առաջնությունում գրավեց երկրորդ հորիզոնականը (հավաքելով չեմպիոնի հետ միասին նույն միավորները, բայց զիջեց միայն լրացուցիչ ցուցանիշները պատճառով), որը, ընդ որում, նախկին հաղթանակների ֆոնի վրա, համարվեց որպես անհաջողություն։ Չեմպիոնների Լիգայում «Բարսա»-ն դուրս մնաց արդեն իսկ 1/8-րդ տուրից, խփված գոլի իրավունքով, անծանոթ դաշտում պարտվելով «Լիվերպուլ»-ին (1:2, 0:1)։

2007/08 սեզոնից առաջ թիմ տեղափոխվեց լոնդոնյան «Արսենալ»-ից 24 մլն €-յով գնված Թիերի Անրին, ֆրանսիական «Լիոն»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը, կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն և իսպանական «Սառագոսա»-յի կենտրոնական պաշտպան Գաբրիել Միլիտոն, որի վարպետությունը թիմին տվեց ավելի շատ վստահություն և հաջողություններ։ Բայց, սեզոնը այնդքան էլ հաջղ չդասավորվեց նրանց համար։ Թիմը պարզվեց, որ երկրի առաջնությունում անմրցունակ է, զիջելով ոչ միայն «Ռեալ»-ին, այլ նաև «Վիլյառեալ»-ին և Պրեմերայում զբաղեցրեց ընդամենը երրորդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայում «Բարսա»-ն կիսաեզրափակչում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (0:1 երկու խաղերի արդյունքում)։ Այդ անհաջող սեզոնից հետո էլ Ֆրանկ Ռայկարդը ակումբից հեռացվեց։

Գվարդիոլայի ժամանակաշրջան և նոր հաղթանակներ (2008—2012)

2008 թվականի ամռանը թիմը գլխավորեց իր լեգենդային խաղացող Խոսեպ Գվարդիոլան, իր գալով սկսվեց կազմի փոփոխությունները։ Թիմը լքեցին Ջանլուկա Ձամբրոտտան, Լիլիան Տյուրամը, Էդմիլսոնը, Դեկուն, Էսկեռոն, Ռոնալդինիոն: Դրա փոխարեն «Բարսա»-ն գնեց վեց խաղացողի, որոնց կազմում մտնում էին նաև Դանիել Ալվեսը, Սեյդու Կեյտան, Ալեկսանդր Գլեբը, Ժերար Պիկեն: Սեզոնի արդյունքում թիմը 19-րդ անգամ հաղթեց երկրի առաջնության տիտղոսը։ Արքայական Գավաթի եզրափակչում, որը կայացավ 2009 թվականի մայիսի 13-ին Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն 25-րդ անգամ նվաճեց այդ գավաթը, 4:1 հաշվով հաղթելով «Ատլետիկ Բիլբաո»-յին։ Հանդիպման 8-րդ րոպեին արդեն Գաիսկի Տոկերոն բացեց հաշիվը, որից հետո կատալոնացիները քառակի անգամ գնդակը ուղարկեցին մրցակցի դարպասը, գոլերի հեղինակներ դարձան Յայա Տուրեն, Լիոնել Մեսսին, Բոյան Կրկիչը և Չավին:

Դրանից հետո, երկրի առաջնության ժամանակ ակումբը կրկնակի անգամ հաղթել է իր գլխավոր մրցակից մադրիդյան «Ռեալ»-ին. Բարսելոնայում հաղթելով 2:0 հաշվով, իսկ Մադրիդում 2:6 հաշվով։ Վերջին արդյունքը կատալոնացիների համար եղավ ռեկորդային, «Սանտիագո Բեռնաբեո»-ում խփած գոլերի քանակով։

2009 թվականի մայիսի 27-ին «Բարսելոնա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հաղթեց Չեմպիոնների Լիգան, եզրափակիչ փուլում 2:0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Գոլերը հեղինակել են Էտո’Օն և Մեսսին։

Այդպիսի ցուցանիշով, ակումբը թրեբլ ձևակերպեց, մեկ սեզոնի ժամանակ նվաճելով Արքայական Գավաթը, Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան, որը չէր հաջողվել անել և ոչ մի իսպանական ակումբի։

Իսպանիայի Սուպերգավաթի երկռաունդում թիմը հաղթահարեց «Ատլետիկ Բիլբաո»-յի պատնեշը։ 2009 թվականի օգոստոսի 16-ին «Սան Մամես» մարզադաշտում կապտանռնագույները հաղթեցին 2:1 հաշվով, որից մեկ շաբաթ հետո «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն նշեց իր հաղթանակը 3:0 հաշվով։

ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղում, որը կայացել է 2009 թվականի օգոստոսի 28-ին Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն 1:0 հաշվով հաղթեց դոնեցկի «Շախտյոր»-ին։ 115-րդ րոպեին Լիոնել Մեսսի փոխանցումից օգտվեց Պեդրոն, ով գնդակը տասնմեկ մետրանոց նշանակետից ուղարկեց «Շախտյոր»-ի դարպասապահի ձախ անկյունը։

2009 թվականի դեկտեմբերի 19-ին «Բարսելոնա»-ն Աշխարհի ակումբային գավաթի եզրափակչում շատ դիտարժան հաղթանակ տարավ արգենտինական «Էստուդիանտես»-ի նկատմամբ։ Լրացուցիչ ժամանակի 110-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Լիոնել Մեսսին և այդպիսով ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:1: Այդպիսի արդյունքով էլ, «Բարսելոնա»-ն հաղթեց բոլոր վեց հնարավոր գավաթները, և դարձավ ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջինը, ով կարողացել է հասնել այդպիսի բարձր արդյունքի։

2009/10 սեզոնից առաջ «Բարսելոնա»-ն իր պաշտպանությունը ամրապնդելու համար, «Ինտեր»-ից թիմ տեղափոխվեց ձախ պաշտպան Մաքսվելը։ Բրազիլացին փոխարինեց Սիլվինիոյին, ով դարձավ ազատ գործակալ, ով այնուհետև տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Դրանից հետո կատալոնական և միլանյան ակումբների ներկայացուցիչները հայտարարեցին նոր աղմկահարույց տեղափոխության մասին։ «Բարսելոնա» տեղափոխվեց նաև շվեդ Զլատան Իբրահիմովիչը, իսկ «Ինտեր» գնաց Սամուել Էտո’Օն: Կամերուացի հարձակվողի կարծիքով, «Բարսելոնա»-ն Իբրահիմովիչի համար վճարել է 46 մլն €, որը շվեդին դարձրեց ակումբի ամենաթանկ ձեռք բերումը և աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը։ Նաև հաճախ խոսվում էր Ալեկսանդր Գլեբի վարձույթի մասին, բայց նրա տեղափոխությունը չեղարկվեց, և «Ինտեր»-ի փոխարեն Գլեբը տեղափոխվեց գերմանական «Շտուտգարտ»:

2009/10 սեզոնում «կապտանռնագույներ»-ը կրկին հաղթեցին Իսպանիայի առաջնությունը, նաև նրանք ցուցադրեցին արդյունավետ խաղ եվրոպական թատերաբեմում։ Թիմը մասնակցեց նաև Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլին, զբաղեցնելով խմբում առաջին տեղը նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրանց կանգնեցրեց միլանյան «Ինտեր»-ը, ով հետագայում էլ հաղթեց մրցաշարը։ Նաև «Բարսելոնա»-ն պաշտպանեց Իսպանիայի Սուպերգավաթը, եզրափակչում հաղթելով բասկյան Ատլետիկին (5:1)։

2010/11 սեզոնից առաջ անցկացվող միջմրցաշրջանը կապտանռնագույների համար նշանավորվեց ոչ այնքան շատ փոփոխություններով։ Թիմը լքեցին այնպիսի խաղացողներ, ինչպիսիք էին Թիերի Անրին, Ռաֆաել Մարկեսը (երկուսն էլ գնացին «Նյու Յորք Ռեդ Բուլզ»), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), Դմիտրի Չիգրինսկին («Շախտյոր»)։ «Միլան» վարձավճարով տեղափոխվեց Զլատան Իբրահիմովիչը, ով հետագայում վերջնականապես 24 մլն €-ի դիմաց տեղափոխվեց Միլան, Զլատանը նաև այդպես էլ չկարողացավ փոխըմբռման եզրեր գտնել Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Այնուամենայնիվ այդ տրասֆերից հետո, մարզիչը թիմին դարձրեց էլ ավելի հաջողակ։ 2009/10 Պրիեմերայի ավարտից անմիջապես հետո, թիմ եկավ Իսպանիայի ազգային հավաքականի առաջնորդներից մեկը՝ Դավիթ Վիլյան: Նրա տեղափոխությունն իրականացնելու համար կատալոնական «Բարսելոնա»-ն «Վալենսիա»-յին վճարեց 40 մլն €: Նաև «Սևիլյա»-յից այստեղ եկավ բրազիլացի Ադրիանոն, ով պետք էր արժանիորեն փոխարինել Ռաֆա Մարկեսին։ Նոր սեզոնի սկսվելուն մոտ անգլիական «Լիվերպուլ»-ից այստեղ տեղափոխվեց Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Խավիեր Մասկերանոն:

2010/11 սեզոնը «Բարսելոնա»-յի համար սկսվեց Իսպանիայի Սուպերգավաթի պաշտպանությամբ։ Պարտվելով առաջին խաղում «Սևիլյա»-յին (3:1), պատասխան խաղում կատալոնական ակումբը ջախջախեց մրցակցին 4:0 հաշվով։

2010/11 սեզոնի Լա Լիգայի արդեն երկրորդ տուրում տեղի ունեցավ սենսացիա, «Բարսելոնա»-ն լինելով տան տիրոջ կարգավիճակում 2:0 հաշվով պարտվեց «Էրկուլես»-ին։ Նոյմեբերի 29-ին «Կամպ Նոու»-ում անցկացվեց Էլ Կլասիկոն: Առաջնության 12-րդ տուրից հետո առաջնորդ «Ռեալ Մադրիդ»-ը, որը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն, ջախջախվեց 5:0 հաշվով։ Խաղը անցկացվեց շատ լարված և նյարդային առումով, մրցավարը ֆուտբոլիստների նյարդերը հանգստացնելու համար ցույց տվեց 12 դեղին և 1 կարմիր քարտ։ Ժոզեն իր թիմի այդպիսի հաշվով պարտությունը մեկնաբանեց այսպես.

Հունվարի 16-ին «Մալագա»-յի հետ խաղից հետո, որտեղ կատալոնացիները հաղթեցին 4:1 հաշվով, «Բարսելոնա»-ն 52 միավորով դարձավ առաջին շրջանի հաղթող, որը համարվեց Պրեմիերայի ռեկորդ։ Փետրվարի 5-ին մադրիդյան «Ատլետիկո»-յի դեմ տնային խաղում «Բարսելոնա»-ն տարավ իր 16-րդ անընդմեջ հաղթանակը առաջնությունում, գերազանցենց այն ռեկորդը, որը պատկանում էր մադրիդյան «Ռեալ»-ին, վերջինս էլ այդ ռեկորդը սահմանել էր 50 տարի առաջ հաղթելով 15 խաղ անընդմեջ։ «Բարսա»-յի հաղթական շարքը ավարտվեց խիխոնյան «Սպորտինգ»-ի դեմ խաղում (1:1)։
Բարսելոնայի խաղացողները տոնում են Պրեմիերայում տարած հաղթանակը

2011 թվականի մայիսի 28-ին «Բարսելոնա»-ն 2010/11 Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, գոլերը հեղինակեց Պեդրո Ռոդրիգեսը, Դավիթ Վիլյան և Լեո Մեսսին:

2011 թվականի օգոստոսին, երկարաժամկետ բանակացություններից հետո, լոնդոնյան «Արսենալ»-ը համաձայնվեց իր ավագ Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությանը «Բարսելոնա», տրասֆերի արժեքը կազմեց 40 մլն €: Բացի դրանից, թիմ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով այստեղ եկավ իտալական «Ուդինեզե»-ից, իսկ տրասֆերը կազմեց 26 մլն €:

2011 թվականի օգոստոսի 26-ին ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղում «Բարսելոնա»-ն 2:0 հաշվով հաղթեց «Պորտու»-ին: Հաղթելով այդ տիտղոսը, կատալոնական ակումբը սկսած 1964 թվականից առաջին անգամ շրջանցեց «Ռեալ Մադրիդ»-ին, հաղթած տիտղոսների քանակով. «Բարսա»-յի համար դա եղավ 76-րդ պաշտոնական տիտղոսը, որը մեկով ավել է քան մադրիդյան ակումբի տիտղոսները:

2011 թվականի դեկտեմբերի 18-ն «Բարսելոնա»-ն կրկին անգամ դարձավ ակումբային աշխարհի առաջնության չեմպիոն, եզրափակչում 4:0 հաշվով ջախջախելով բրազիլական «Սանթոս»-ին, դուբլի հեղինակ դարձավ Մեսսին, և մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Չավին և Սեսկ Ֆաբրեգասը։

2012 թվականի մայիսի 25-ին կատալոնական ակումբը նվաճեց իր 26-րդ Իսպանիայի Գավաթը, եզրափակիչ խաղում հաղթելով «Ատլետիկ Բիլբաո»-յին, 3:0: Գոլերը խփեցին Պեդրոն (2) և Լիոնել Մեսսին:

2012 թվականի ապրիլի 27-ին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ պատրաստվում է լքել ակումբը։ Նրա խոսքերով, հեռանալու պատճառը կապված էր աշխատանքի հետ և նա ցանկանում էր հանգստանալ։ Նա մարզչի պաշտոնում անցկացրեց 4 սեզոն և նվաճեց ավելի քան 14 տիտղոս, որը դարձավ ռեկորդային արդյուքն, իսկ Գվարդիոլան դարձավ ակումբի ամբողջ պատմության մեջ ամենաարդյունավետ մարզիչը, շրջանցելով լեգենդար Յոհան Կրոյֆին, ում հաշվին կար 11 տիտղոս։

Տիտո Վիլանովայի մրցաշրջան (2012—2013)

2012 թվականի ամռանը, երբ հեռացավ Գվարդիոլան, թիմը գլխավորեց նրա օգնական՝ Տիտո Վիլանովան: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմում տեղի ունեցան փոքր ինչ փոփոպություններ։ «Վալենսիա»-յից 14 մլն €-ի դիմաց գնվեց ձախ եզրային պաշտպան Խորդի Ալբան, ով փոխարինեց իր կարիերան ավարտած Էրիկ Աբիդալին: Նաև լոնդոնյան «Արսենալ»-ից գնվեց Ալեկսանդր Սոնգ Բիլոնգը, ով էլ եկավ փոխարինելու Սեյդու Կեյտային, իսկ վերջինս տեղափոխվեց չինական «Դալյան Աէրբին»:

Նոր մարզչի համար սեզոնը սկսվեց ոչ այնքան հաջող։ Իսպանիայի Սուպերգավաթի համար մղվող պայքարում «Բարսելոնա»-ն, ուրիշի դաշտում խփված գոլի իրավունքով, զիջեց իր գլխավոր մրցակից մադրիդյան «Ռեալ»-ին (3:2, 1:2)։ Բայց դա չխանգարեց կատալոնական ակումբին Պրեմիերայում ելույթները սկսել հաջողությամբ։ Առաջին անգամ առաջնության ժամանակ, կատալոնացիները միավորներ կորցրեցին տնային խաղում և միայն 7-րդ տուրում, որտեղ կրկին հանդիպել էին «Մադրիդի Ռեալ»-ին, այնուհետև դա եղավ առաջին շրջանի միակ խաղը, որտեղ «Բարսա»-ն չվերցրեց երեք միավոր։

Առաջին շրջանից հետո Տիտո Վիլանովայի թիմը հավաքեց ռեկորդային 55 միավոր։ Առաջնությունում առաջին պարտությունը թիմը կրեց Սան Սեբաստիանում, որտեղ «կապտանռնագույներ»ը խաղի ժամանակ հաղթելով 2:0 հաշվով, հանդիպման վերջում արդեն զիջեցին «Ռեալ Սոսյեդադ»-ին 3:2 հաշվով։ Փետրվարի 26-ին «Բարսելոնա»-ն դուրս մնաց Իսպանիայի Գավաթի խաղարկությունից։ «Ռեալ»-ի դեմ առաջին խաղից հետո խաղադաշտից հեռացան ոչ-ոքի 1:1 հաշվով, բայց այնուհետև մադրիդյան թիմը վստահորեն կարողացավ երկրորդ փորձից տոնել խոշոր հաղթանակ կատալոնացիների նկատմամբ՝ 1:3, և այդպիսով թիմը լքեց Իսպանիայի Գավաթը: Առաջնության 35-րդ տուրում արդեն «Բարսելոնա»-ն դարձավ Լա Լիգայի չեմպիոն, նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը արդեն 22-րդ անգամ իր պատմության մեջ, և հավաքելով ռեկորդային 100 միավոր։ Կատալոնիայի Գավաթի եզրափակիչ խաղում «Բարսելոնա»-ն տասնմեկ մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց «Էսպանյոլ»-ին (1:1, 4:2 — պենալտիների արդյունքում), այդպիսով նվաճելով այդ տիտղոսը առաջին անգամ սկսած 2006/07 սեզոնից։ 2013 թվականի հուլիսի 19-ին, ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի և կատալոնացիների սպորտային ղեկավար Անդոնի Սուբիսարետայի պրեսս-կոնֆերանսի ժամանակ, հայտարարվեց «Բարսելոնա»-յի գլխավոր մարզիչի պաշտոնից Վիլանովայի հեռանալու մասին, կապված առողջական որոշ խնդիրների հետ։

Խերարդո Մարտինոն որպես մարզիչ (2013—2014)

2013 թվականի հուլիսի 23-ին կատալոնական ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն տարածվեց, որտեղ պաշտոնապես նշվեց նոր մարզչի անվան մասին. այդ պաշտոնը զբաղեցրեց հիսունամյա արգենտինացի Խերարդո Մարտինոն, ով նախկինում հաջող աշխատել է Պարագվայի ազգային հավաքականում և արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում։ Պայմանագիրը նախատեսված էր երկու տարի ժամկետով։ Միջմրցաշրջանի ժամանակ «Բարսելոնա»-ն իրականացրեց մի աղմկոտ տրանսֆեր. ակումբը համալրեց Բրազիլիայի հավաքականի և «Սանթոս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմար Ժունիորը: Տարբեր աղբյուրների համաձայն, բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբ տեղափոխվեց 57 մլն եվրոյից մինչև 72 մլն եվրոյի դիմաց: Այդ ժամանակ էլ «Բարսելոնա»-ն լքեցին Դավիթ Վիլյան, ով տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ», Տիագո Ալկանտարան, տեղափոխվեց «Բավարիա» և Էրիկ Աբիդալը, ով էլ պայմանագիր կնքեց «Մոնակո»-յի հետ։

Խերարդո Մարտինոն «Բարեսելոնա»-յի գլխավոր մարզչի պաշտոնում իր դեբյուտը նշեց օգոստոսի 2-ին Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում անցկացվող «Սանթոս»-ի դեմ ընկերական խաղում, որտեղ կատալոնական ակումբը բրազիլացիներին ջախջախեցին 8:0 հաշվով։ Օգոստոսի 29-ին «Բարսելոնա»-ն հաղթեց իր առաջին և, ինչպես պարզվեց հետո, միակ տիտղոսը մրցաշրջանի ժամանակ, դա Իսպանիայի Սուպերգավաթն էր։ Երկու խաղ մադրիդյան «Ատլետիկո»-յի հետ ոչ-ոքի խաղալուց հետո (1:1, 0:0), «Բարսելոնա»-ն կարողացավ այդ տիտղոսը նվաճել ի շնորհիվ ուրիշի դաշտում խփած գոլի, իսկ այդ գոլը կատալոնացիներին պարգևեց նորեկ Նեյմարը։ Այդ Իսպանիայի Սուպերգավաթը «Բարսելոնա»-յի համար դարձավ 11-րդը իրենց պատմության մեջ։ Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ թիմը Իսպանիայի առաջնությունը սկսեց 8-րդ անընդմեջ հաղթանակով, իսկ հենց Խերարդո Մարտինոն ակումբի պատմության մեջ դարձավ առաջին մասնագետը, ում հաջողվել է հաղթանակի հասնել Պրեմիերայի առաջին 7 հանդիպումների ընթացքում։ Բացի դրանից, Մարտինոն դարձավ Իսպանիայի առաջնության պատմության մեջ 3-րդ մարզիչը, ում հաջողվել է հասնել այդպիսի արդյունքի։ Սեզոնում առաջին պարտությունը կատալոնացիները կրեցին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում, խաղալով հոլանդական «Այաքս»-ի դեմ, որտեղ «Բարսելոնա»-ն նրանց զիջեց 2:1 հաշվով։ Չեմպիոնների Լիգայում ունեցած անհաջողությունից հետո «կապտանռնագույներ»-ը պարտվեցին նաև ազգային առաջնությունում, այս անգամ արդեն հյուրընկալվելիս Բիլբաոյի «Ատլետիկ»-ին։ «Բարսելոնա»-ն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի իր խմբից 1 հորիզոնականով։ 1/8-րդ եզրափակչում Բարսան հանդիպեց «Մանչեսթեր Սիթի»-ի դիմակայությանը։ Առաջին խաղում կապտանռնագույները հյուրընկալվելիս կարողացան հաղթել լոնդոնցիններին 2-0 հաշվով, ի շնորհիվ Մեսսիի (պենալտիից) և Դանի Ալվեսի գոլերի։ Կամպ Նոուում գրանցվեց 2-1 հաշվով հաղթանակ, գնդակները նորից խփեցին արգենտինացին և բրազիլացին։ Արդյունքում «Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին ընդհանուր 4-1 հաշվով։ Մարտի 23-ին հերթական Էլ Կլասիկոյի ժամանակ, որը անցկացվում էր Սանտիագո Բեռնաբեուում, «Բարսելոնա»-ն հաղթեց «Ռեալ Մադրիդ»-ին 3:4 հաշվով, հեթ-թրիկի հեղինակ դարձավ Մեսսին։ Հենց նույն «Բարսելոնա»-ն ընդհատեց «Ռեալ»-ի անպարտելիության շարքը, որը հասել էր արդեն 35 խաղի (Ռեալի վերջին պարտությունը կայացել էր Կամպ Նոուում, որտեղ Բարսան հաղթել էր 2-1 հաշվով)։ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում կատալոնացիները պարտվեցին «Ատլետիկո Մադրիդ»-ին երկու խաղերի արդյունքով (1:1, 0:1)։

2014 թվականի ապրիլի 16-ին, Իսպանիայի Գավաթի եզրափակչում, «Բարսելոնա»-ն 1:2 հաշվով պարտվեց իր գլխավոր մրցակից մարդիդյան «Ռեալ»-ին։

2014 թվականի մայիսի 17-ին «Բարսելոնա»-ն պարտվեց Իսպանիայի առաջնությունը, ոչ-ոքի խաղալով մադրիդյան «Ատլետիկո»-ի հետ, իսկ վերջինս էլ և հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։ Գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն այդ խաղից հետո լքեց իր զբաղեցրած պաշտոնը։ Ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Լուիս Էնրիկեն, ով մինչև այդ գլխավորում էր «Սելտա Վիգո»-ին։

Լուիս Էնրիկեի վերադարձ (2014—մ.հ.)

2014 թվականի մայիսի 19-ին արդեն պարզ դարձավ, որ «Բարսելոնա»-յի նախկին խաղացող Լուիս Էնրիկեն նշանակվել է որպես գլխավոր մարզիչ, նրա գալով սկսվեց թիմի կազմի փոփոխությունները։ Թիմը լքեցին Վիկտոր Վալդեսը, Խոսե Պինտոն, Օյեր Օլասաբալը, Սեսկ Ֆաբրեգասը, Ջոնաթան դոս Սանթոսը, Ալեքսիս Սանչեսը, Իսաակ Կուենկան, Բոյան Կրկիչը: Վարձավճարով այլ ակումբ տեղափոխվեցին Իբրահիմ Աֆելայը, Ալեկսանդր Սոնգը, Կրիստիան Տելյոն, Ժերար Դեուլեֆեուն, նաև իր կարիերան ավարտեց ակումբի լեգենդար ավագ Կառլես Պույոլը: Հեռացածների փոխարեն «Բարսելոնա» տեղափոխվեցին հետևյալ խաղացողները՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Կլաուդիո Բրավո, Ժերեմի Մատիո, Դուգլաս, Թոմաս Վերմալեն, Իվան Ռակիտիչ և Լուիս Սուարես: Բացի դրանից, «Բարսելոնա Բ»-ից հիմնական թիմ տեղափոխվեցին Մունիր Էլ-Հադդադին և Սանդրո Ռամիրեսը:

Հոկտեմբերի 25-ին «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս պարտվեց «Ռեալ Մադրիդ»-ին (3:1)։ Այդ խաղով ավարտվեց «Բարսա»-յի նոր դարպասապահ Կլաուդիո Բրավոյի չոր հանդիպումների շարքը, որը ընդհանուր առմամբ կազմում էր 776 րոպե։

2015 թվականի հունվարի 11-ին «կատալոնացիները» իրենց դաշտում վստահորեն հաղթեցին գործող չեմպիոն մադրիդյան «Ատլետիկո»-յին (3:1), գոլերը իրենց հաշվին գրանցեցին Նեյմարը, Լեո Մեսսին և Լուիս Սուարեսը:

Պրեմիերայի 28-րդ տուրում, որը կայացավ մարտի 22-ին, «Բարսա»-ն իր հարկի տակ ընդունել էր մադրիդի «Ռեալ»-ին։ Ամբողջ խաղը անցավ «կապտանռնագույների» փոքր ինչ առավելությամբ, և այդպիսով էլ խաղն ավարտվեց, նրանց օգտին, 2:1 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Ժերեմի Մատիոն և Լուիս Սուարեսը։

Մայիսի 17-ին «Բարսելոնա»-ն «Վինսենտե Կալդերոն» մարզադաշտում հաղթեց մադրիդյան «Ատլետիկո»-յին (միակ գոլը խփեց Մեսսին) և արդեն 23-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնա»-ն հաջողությամբ ավարտեց խմբային փուլը, իր խմբում զբաղեցնելով 1 հորիզոնականը (կրկնակի անգամ հաղթեցին կիպրոյական «ԱՊՈԵԼ»-ին (1:0 և 4:0) և հոլանդական «Այաքս»-ին (3:1 և 2:0), տարան նաև պարտություն և հաղթանակ խաղալով «ՊՍԺ»-ի դեմ (2:3 և 3:1))։ 1/8 եզրափակչում «կապտանռնագույներ»ին սպասվում էին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղեր, առաջին խաղը անցկացվեց «Էտիհադ»-ում և կատալոնացիները հաղթեցին անգլիական ակումբին 2:1 հաշվով (դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը)։ Պատասխա խաղում «Բարսելոնա»-ն տարավ մինիմալ հաղթանակ, 1:0 (Ռակիտիչ) և շարժվեցին առաջ։ Քառորդ եզրափակչում «կապտանռնագույները» կրկին հանդիպեցին Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն-Ժերմեն»-ին։ Երկու խաղերում էլ կատալոնացիները վստահաբար հաղթեցին մրցակցին ընդհանուր 5:1 հաշվով (3:1 և 2:0)։ Երեք գնդակ խթեց Նեյմարը, և երկու անգամ էլ աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Կիսաեզրափոկչում «Բարսելոնա»-ն հադիպեց մյունխենի «Բավարիա»-յին, որի մարզիչն էր հանդիսանում ակումբի նախկին խաղացող և մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: «Կամպ Նոու»-ում անցկացվող առաջին խաղում, «Բարսա»-ն ջախջախեց մրցակցին 3:0 հաշվով, դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին և մեկ գոլ էլ իր հաշվին խփեց Նեյմարը։ Պատասխան խաղում «կապտանռնագույները» զիջեցին «Բավարիա»-յին 2:3 հաշվով (այս անգամ դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը), բայց այնուամենայնիվ երկու հանդիպումների արդյունքում «Բարսելոնա»-ն, երեք տարի ընդմիջումից հետո, դուրս եկավ եզրափակիչ փուլ։

Մայիսի 30-ին «կապտանռնագույները» իրենց պատմության մեջ արդեն 27-րդ անգամ հաղթեցին Իսպանիայի Գավաթը, եզրափակիչ խաղում հաջողության հասնելով բասկյան «Ատլետիկ»-ին 3:1 հաշվով (կրկնակի անգամ աչքի ընկավ Մեսսին, և ևս մեկ անգամ գոլ խփեց Նեյմարը)։ Մրցաշարի նախորդ փուլերրում կատալոնացիները հաղթել էին «Էլչե»-յին (9:0 ընդ.), «Ատլետիկո Մադրիդ»-ին (4:2 ընդ.) և «Վիլյառեալ»-ին (5:2 ընդ.)։ Արդյունքում «Բարսելոնա»-ն դարձավ առաջին թիմը սկսած 1954 թվականից, որը հաղթել է Իսպանիայի Գավաթի բոլոր խաղերը մեկ մրցաշրջանի կտրվածքով։ Բացի դրանից, Մեսսիի և Նեյմարի գոլերը, որոնք խփվել են եզրափակչում, թույլ տվեցին հարձակվողական Մեսսի-Սուարես-Նեյմար տրիոյին 120 գոլով դառնալ ամենաարդյունավետ եռյակը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ: Արդյունավետության նախկին ռեկորդը պատկաում էր մադրիդյան «Ռեալ»-ի խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդու, Գոնսալո Իգուաին և Կարիմ Բենզեմա եռյակին, որոնք հեղինակել էին 118 գոլ 2011/12 սեզոնում։

Հունիսի 6-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, կատալոնացիները 3:1 հաշվով (գոլերը՝ Ռակիտիչ, Սուարես և Նեյմար) հաղթեցին թուրինի «Յուվենտուս»-ին և նվաճեցին իրենց պատմության մեջ հինգերորդ Չեմպիոնների Լիգայի գավաթը, ստանալով թույլատվություն պահել նրան իրենց մոտ ընդմիշտ։ Դա դարձավ երկու թիմերի համար Չեմպիոնների Լիգայի ութերորդ եզրափակիչը. յոթերորդ հանդիպումը այդ ակումբների եվրոգավաթներում և առաջին անգամը եվրոգավաթների եզրափակչում։ Նաև, «Բարսելոնա»-ն դարձավ վեցերորդ ակումբը, ով ստացավ իրավունք պահել իր մոտ այդ գավաթը ընդմիշտ։ Այդ եզրափակիչը իսպանացի վետերան Չավիի համար դարձավ վերջին խաղը ակումբի կազմում, որից հետո նա իր կարիերան շարունակեց Քաթարական «Ալ Սադդ» ակոմբում։ Մրցաշարի այդ խաղի արդյունքում Լիոնել Մեսսին, մրցելով Քրիշտիանո Ռոնալդոյի հետ, դարձավ եվրոպական չեմպիոնների Գավաթի/Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։ Նվաճելով այդ սեզոնի երեք գլխավոր տիտղոսները, Բարսելոնան դարձավ ակումբային պատմության մեջ առաջին թիմը, ով իրականացրել է «Թրեբլ» երկու անգամ։

2015/16 սեզոնում թիմը լքեցին ակումբի ավագ և լեգենդ Չավի Էռնանդեսը, ով գնաց քաթարական «Ալ Սադդ» և Պեդրո Ռոդրիգեսը, ով էլ տեղափոխվեց լոնդոնյան «Չելսի», նաև վարձավճարով ուրիշ ակումբ գնաց Մարտին Մոնտոյան։ Լքողների փոխարեն Բարսելոնան գնեց «Ատլետիկո Մադրիդ»-ի կիսապաշտպան Արդա Թուրանին և «Սևիլիա»-յի պաշտպան Ալեշ Վիդալին: Քանի որ Բարսելոնայի վրա արգելք էր դրված, խաղադաշտ, ժամկետից շուտ, մտցնել նոր գնված խաղացողների, ուրեմն կամա-ակամա նրանք պետք է սպասեին մինչև հունվար և նոր նշեին իրենց դեբյուտը։

Բարսելոնան սեզոնը սկսեց ՈՒԵՖԱ Սուպերգավաթի շրջանակներում խաղալով Սեվիլիայի դեմ։ Շատ լարված և դիտարժան խաղում Բարսային հաջողվեց հաղթել 5-4 հաշվով, Բարսայի հաղթական գոլը խփեց Պեդրոն, հանդիպման 115-րդ րոպեին։ Այնուհետև հաջորդ խաղում, Իսպանիայի Սուպերգավաթի ժամանակ Բարսելոնան պարտվեց Բիլբաոյի Ատլետիկին 4-0 հաշվով, իսկ պատասխան խաղում, որը կայացավ Կամպ Նոուում Բարսան ոչ-ոքի խաղաց 1-1: Այդ կերպ Բարսան պարտվեց Ատլետիկին ընդհանուր 5-1 հաշվով և առաջին անգամ սեզոնում ձեռքից բաց թողեց վեց հնարավորից առաջին տիտղոսը։

Լա Լիգայի 1 տուրում Բարսելոնան կրկին հանդիպեց Ատլետիկ Բիլբաոյին, հյուրընկալվելով, կարողացավ նվազագույն հաղթանակ տոնել, 1-0, իսկ գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:

Սեպտեմբերի 23-ին, Պրեմիերայի 5-րդ տուրում, Բարսելոնան խոշոր 4-1 հաշվով պարտվեց Վիգոյի Սելտային, Բարսայի միակ գոլը խփեց Նեյմարը։ Չեմպիոնների Լիգայի 1 տուրում Բարսան Օլիմպիկ մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Ռոմայի հետ, խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ Պրեմիերայի հաջորդ տուրում, Կամպ Նոու մարզադաշտում, Լաս Պալմասի դեմ խաղում, Լիոնել Մեսսին ստացավ ծանր վնասվածք և բաց թողեց 1,5 ամիս։ Հենց խաղը ավարտվեց Բարսայի հաղթանակով՝ 2-1 հաշվով, դուբլ ձևակերպեց Սուարեսը։ Մեսսի բացակայության պայմաններում թիմի առաջնորդի դերը ստանձնեց Նեյմարը, 8 խաղում խփելով 10 գնդակ և կատարելով 5 գոլային փոխանցում։

Հոկտեմբերի 17-ին, Ռայո Վալեկանոյի դեմ տնային խաղում, Նեյմարը իրականացրեց առաջին պոկեռը Բարսայի կազմում և կատարեց մեկ գոլային փոխանցում։ Բարսան այդ խաղում հաղթեց 5-2 հաշվով։

Նոյեմբերի 21-ին անցկացվեց սեզոնի առաջին Էլ Կլասիկոն, խաղը տեղի ունեցավ Մադրիդի Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում և այն ավարտվեց Բարսելոնայի ջախջախիչ հաղթանակով՝ 4-0: Հանդիպման հաշիվը բացեց Լուիս Սուարեսը ով գոլ խփեց Ռոբերտոյի փոխանցումից հետո, այնուհետև թիմի առավելությունը կրկնապատկեց Նեյմարը, որն էլ հաջողության հասավ Ինիեստայի փոխանցումից հետո։ Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Մեսսին, դա եղավ նրա առաջին խաղը վնասվածքից հետո։ 52-րդ րոպեին Անդրես Ինիեստան խփեց հանդիպման ամենագեղեցիկ գոլը և հաշիվը եռապատկեց դարձնելով 3-0, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նեյմարը։ 73-րդ րոպեին Սուարեսը դուբլ ձևակերպեց և դրեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-0: Այդ խաղում Բարսելոնայի դարպասապահ Կլաուդիո Բռավոն դարձավ առաջին դարպասապահը սկսած 2011 թվականից, ով ոչ մի գոլ բաց չթողեց Կլասիկոյի ժամանակ։

Նոյեմբերի 24-ին ՉԼ-ի տուրում, Բարսելոնան Կամպ Նոու մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ՝ 6-1: Դուբլի հեղինակներ դարձան Մեսսին և Սուարեսը և մեկական գոլ էլ խփեցին Պիկեն և Ադրիանոն։ Բարսան հասավ ամենաջախջախիչ հաղթանակի իսպանական ակումբների և իտալական ակումբների պայքարի ժամանակ և խմբից դուրս եկավ առաջին հորիզանակով։

Wikipedia-ից.

Այս էջը դեռեւս խմբագրման փուլում է: Վերջնական տարբերակը հասանելի կլինի շուտով: