Single Blog Title

This is a single blog caption

Չեմպիոնների լիգայի առաջին խաղային օրվա արդյունքում «Բարսելոնան» առաջատարն է հաջող անցումների թվով

«Բարսելոնայի» խաղացողները առավել շատ հաջող անցումներն են ձեռնարկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղային օրվա արդյունքում:

InStat-ի տվյալների համաձայն՝ «Յուվենթուսի» հետ տնային հանդիպմանը կատալոնացիները 38 անգամ դրիբլինգի են դիմել և հաջողել դրանցից 28-ում (74%):

Երկրորդն այդ ցուցանիշով «Չելսիի» ֆուտբոլիստներն են՝ ձեռնարկած 35 անցումներով և 71% ճշգրտությամբ:

«Բարսելոնայի» կազմում այս ցուցանիշով առավել արդյունավետ էին Լիոնել Մեսսին (14 անցում, 9՝հաջող), Ուսման Դեմբելեն (7/6) և Անդրես Ինյեստան (6/6):