Single Blog Title

This is a single blog caption

«Չելսին» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«Բարսելոնան» ցանկանում էր ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլլիանին, սակայն բանակցությունները դրական ելք չեն ունեցել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը 56 մլն եվրո է առաջարկել բրազիլացի ֆուտբոլիստի համար, սակայն «Չելսին» հրաժարվել է վաճառել Վիլիանի տրանսֆերը:

Նախորդ մրցաշրջանում Վիլլիանը «Չելսիի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: