Single Blog Title

This is a single blog caption

«Չելսիի» պաշտպանը հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ

«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիսթենսենը հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ։

«Ազնվականների» պաշտպանը ամենայն հավանականությամբ վարձակալական հիմունքներով ձմռանը կտեղափոխվի Կատալոնիա։ Պայմանագրում կլինի նաև կետ, համաձայն որի «Բարսելոնան» հետագայում նաև հնարավորություն կունենա գնել Քրիսթենսենի տրանսֆերը։

Մրցաշրջանի սկզբում «Չելսիի» նորանշանակ մարզիչ Մաուրիցիո Սարրին հերքել էր Անդրեասի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ Սակայն, Sports.ru հաղորդմամբ, իսպանական մամուլում այսօր լուրեր են տարածվել, թիմերի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել տրանսֆերի շուրջ։