Single Blog Title

This is a single blog caption

Չավին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը որոշել է ավարտել կարիերան՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

«Իմ բախտը բերել է, որ ես իմ կարիերայի ընթացքում չեմ ունեցել լուրջ վնասվածքներ: Կարծում եմ, իմ կարիերան սահուն մոտեցավ ավարտին: Քաթարը ընձեռեց ինձ այդ հնարավորությունը: Ես տեսնում եմ, որ ավելի շատ եմ հոգնում և ինձ մոտ ավելի դժվար է դարձել վերականգնվելը: Այս մրցաշրջանը ինձ համար որպես ֆուտբոլիստ կլինի վերջինը: Արդեն մտադիր եմ ստանալ մարզչի լիցենզիա», – ասել է Չավին:

Հիշեցնենք, որ հիմա Չավին հանդես է գալիս Քաթարական «Ալ Սադի» կազմում: