Single Blog Title

This is a single blog caption

Չավին բացահայտել է «Ռեալին» 2։6 հաշվով հաղթելու գաղտնիքը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսը խոսել է թիմի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարտավարության և Մադրիդի «Ռեալին» իր իսկ դաշտում 2։6 հաշվով հաղթելու գաղտնիքի մասին։

«Այդ խաղին Մեսսին կեղծ 9 համարի դիրքում էր խաղում։ Պեպն ասում էր, որ «Մադրիդի» կենտրոնական պաշտպանները ճնշում չեն գործադրի Մեսսիի վրա կենտրոնում։

Ստացվում էր այնպես, որ Մեսսին, Ինյեստան և ես մնում էինք 3-ը 2-ի դիմաց։ Նկատի ունեմ կենտրոնաան պաշտպաններին։

Գվարդիոլան անընդհատ կրկնում էր. «Այստե՜ղ է խաղը, այստե՜ղ է խաղը»»,_ Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։