Single Blog Title

This is a single blog caption

Չավին՝ Լոպետեգիին հեռացնելու մասին. «Ֆեդերացիան պետք է անհատներից բարձր լինի»

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին հեռացնելու որոշման մասին:

«Լոպետեգիի որոշումը ճիշտ ժամանակին չէր ու հապշտապ էր: Դա բոլորի համար էր անսպասելի, բայց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ արձագանքեց: Ֆեդերացիան պետք է անհատներից բարձր լինի: Չեմ կարող մեկնաբանել Լոպետեգիի ու «Ռեալի» միջև կնքված պայմանագիրը, բայց որպես խաղացող, որը նախկինում հանդես է եկել հավաքականում, կարող եմ ասել, որ Ռուբիալեսը կշռադատված որոշում է կայացրել:

Յեռոն լավ մարզիչ է, որը կարող է հավաքականի պատասխանատվությունն իր վրա վերցնել: Նա 2010 թվականին մեզ շատ օգնեց, երբ առաջին խաղում 0-1 հաշվով պարտվեցինք Շվեյցարիային: Ինձ համար Իսպանիան առաջվա պես աշխարհի առաջնության հաղթողի թեկնածուներից մեկն է»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն: