Single Blog Title

This is a single blog caption

Չավի. «Կասկած չունեմ, որ Իսպանիայի հավաքականի համար լավագույն ուղին «տիկի-տական» է»

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին կարծիք է հայտնել, որ ազգային թիմը կարիք չունի փոխելու խաղաոճը՝ չնայած ԱԱ-2018-ում տապալմանը, որտեղ իսպանացիները 1/8 եզրափակչից ճանապարհը զիջեցին Ռուսաստանի ընտրանուն:

«Ես կասկած չունեմ, որ հավաքականի համար ճիշտ ուղին «տիկի-տական» է, որը մենք սկսեցինք օգտագործել 10  տարի առաջ: Մեծ սխալ կլինի, եթե մենք փոխենք խաղի մոդելը: Իսպանիան պետք է կառչի իր խաղացողների առավելություններից: Իսկո, Բուսկետս, Տյագո, Ասենսիո. սրանք խաղացողներ են, որոնք սիրում են գնդակով խաղալ ու տիրել նախաձեռնությանը: Սա իմ տեսակետն է, բայց ես հասկանում եմ, որ կան և այլ ճանապարհներ», – Չավիի խոսքերն է մեջբերել AS-ը: