Single Blog Title

This is a single blog caption

Չավի. «Եթե Մեսսին խաղա պաշտպանությունում, ապա նույնպես կլինի լավագույնը»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսը խոսել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին կարող է կատարել Չավիի, Ինիեստայի, Ռակիտիչի, Բուսկետսի կամ Սուարեսի դերը: Նա յուրահատուկ է: Մարդիկ ասում են, որ նա Մարադոնայի նման չէ: Բայց Մեսսիին պետք չէ հաղթել աշխարհի առաջնությունը, լավագույնի կոչումը հաստատելու համար:

Եթե Մեսսիին օգտագործեք պաշտպանական գծում, ապա նա կլինի աշխարհի լավագույն պաշտպանը»,- ասել է Չավին: