Single Blog Title

This is a single blog caption

Չավի. «Չեմ թաքցնի, որ ցանկանում եմ դառնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը»

«Բարսելոնայի» նախկին ավագ ու կիսապաշտպան Չավի Էրնանդեսը պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին.

«Եվս մեկ տարի կմնամ Քաթարում: Հետո պատրաստվում եմ խաղակոշիկներս կախել մեխից: Ես շատ երկար կարիերա եմ ունեցել. նոր մարտահրավերների ժամանակն է:

Չեմ պատրաստվում թաքցնել, որ վաղ թե ուշ ուզում եմ լինել «Բարսելոնայի» մարզիչը: Բայց հիմա սովորելու ժամանակն է: Դա ոչ թե ամիսներ, այլ տարիներ է պահանջում:

Պետք է բավականաչափ փորձ ունենալ, որ կարողանաս մարզել «Բարսելոնայի» կարգի ակումբը. դա իմ երազանքն է: Ուզում եմ մի օր նորից հայտնվել «Բարսայի» նստարաններին, բայց արդեն մարզչի կարգավիճակով», – ասել է Չավին: