Single Blog Title

This is a single blog caption

Չավի. ««Բարսելոնան» խորը քուն է մտել»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայում վերջին տարիների իրադարձությունների մասին։

«Չեմպիոնների լիգայում «Ռեալի» համար ամեն ինչ հաջող է դասավորվում. մրցավարական սխալներ, առանցքային ֆուտբոլիստների վնասվածքներ, ինչպես եղավ Նեյմարի,  Ռոբենի, Բոատենգի և, իհարկե, Սալահի դեպքում, դարպասապահների սխալներ՝ Ուլրայխի, Կարիուսի և այլն։ Սա կախարդանքի է նման։

«Ռեալը» հաղթողի գեն ունի, իսկ «Բարսելոնան» ոչ մի կերպ չի արթնանում։ Նրան ամեն ինչ դժվարությամբ է տրվում։

Խնդիրն այն է, որ «Բարսելոնան» խորը քուն է մտել։ Նա շարունակում է փայլուն խաղալ, իսկ ՉԼ գավաթը բաժին է հասնում ուրիշներին»,- ասել է իսպանացի կիշապաշտպանը։