Single Blog Title

This is a single blog caption

Չավի. ««Բարսելոնան» այլևս ֆուտբոլ չի խաղում, սա արդեն ուրիշ սպորտաձև է»

Չավի Էռնանդեսը, որը ներկայուս պաշտպանում է քաթարական «Ալ Սադդի» գույները, պատմել է երկրի մասին՝ նշելով, որ թեև Քաթարում ժողովրդավարություն չկա, բայց մարդիկ երջանիկ են:

«Ճիշտ է, որ Քաթարում ժողովրդավարություն չկա, բայց մարդիկ երջանիկ են: Նրանք ուրախանում են արքայական ընտանիքով, և պահում են նրանց նկարները իրենց մեքենաներում:

Նրանք աշխատավարձ են ստանում միայն նրա համար, որ ապրում են այդ երկրում: Նրանք հոգ են տանում իրենց քաղաքացիներ մասին»:

Չավին նաև անդրադարձել է Կատալոնիայում տիրող իրավիճակին:

«Լարվածություն կա, որը մարդկանց փողոց է դուրս բերում:

Ես կողմանկից եմ որոշելու իրավունքին, ինչո՞ւմն է խնդիրը: Մենք նորից ենք քվեարկել և պարզ երևում է, որ մեծամասնությունը հանրաքվե է ուզում: Երբեմն ես վախենում եմ, որ եթե խոսեմ, ապա քննադատության կարժանանամ Մադրիդում»:

Նա նաև անդրադարձել է «Էլ Կլասիկոյին» և «Բարսելոնայի»՝ «Ռեալի» նկատմամբ ունեցած 14 միավորի առավելությանը:

««Բարսելոնան» այլևս ֆուտբոլ չի խաղում, թվում է թե նրանք այլ սպորտաձև են խաղում:

Միայն Պեպ Գվարդիոլան և «Մանչեսթեր Սիթին» են նման կոկիկ ֆուտբոլ խաղում:

«Բարսելոնան» միշտ ամենաբարդ ուղին է ընտրում: Նրանք հաշվի են առնում տարածությունը և խիզախ են գործում:

Վալվերդեն 100 տոկոսով համապատասպանում է «Բարսելոնայի» մոդելին: Նա վերականգնել է «Բարսելոնայի» խաղաոճը: Դիրքային խաղը շատ է բարելավվել և Մեսսին ամեն ինչի կենտրոնում է: Նրանք գրոհում են տարածությունները, իսկ Պաուլինյոն սպառնում է խորքից»,- ասել է Չավին La Vanguardia-ին տված հարցազրույցում