Single Blog Title

This is a single blog caption

Catalunya Ràdio. «Բարսան» Գրիզմանին գնելու դեպքում կվաճառի իր աստղին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է լքել թիմը: Catalunya Ràdio-ի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է 31-ամյա հարձակվողի տրանսֆերը վաճառելու տարբերակը:

«Բարսան» ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին՝ վճարելով ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում 100 մլն եվրո: Եթե այս գործարքը կայանա, կատալոնացիները կփորձեն վաճառել Լուիս Սուարեսին: