Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետսը նոր ռեկորդ գրանցեց

«Բարսելոնան» «Չելսիի» հետ խաղում ավելի քան 70 տոկոս տարածքային առավելություն ուներ, և այս ցուցանիշի մեջ մեծ է մեկ ֆուտբոլիստի՝ Սերխիո Բուսկետսի ներդրումը, որն առանձնացավ իր փոխանցումների ճշգրտությամբ: Այս մասին գրում է Marca-ն:

Բուսկետսը այս մրցաշրջանում ձեռնարկած և կատարած փոխանցումների ցուցանիշով ռեկորդ գրանցեց՝ ճշգրիտ կատարելով ձեռնարկած 139 փոխանցումներից 128-ը և արձանագրելով 92 տոկոս ճշգրտություն:

Կատարած 139 փոխանցումներից 49-ը նա կատարել է սեփական կիսադաշտում, իսկ 90-ը ՝ մրցակցի, որոնք կատարել է 90 տոկոս ճշգրտությամբ:

Բուսկետը ոչ մի անցում չի կատարել,, բայց մեկ գոլային պահ է ստեղծել:

Ընդհանուր առմամբ նա 152 անգամ է դիպել գնդակին և 10 անգամ էլ վերդարձրել է գնդակը:

Մինչև այս խաղը ռեկորդը պատկանում էր «Բարսելոնայի» մեկ այլ խաղացողի՝ Պաուլինյոյին, որը «Օլիմպիակոսի» հետ խաղում ճշգրիտ էր կատարել ձեռնարկած 114 փոխանցումներից 111-ը: