Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետսը բաց կթողնի 2 շաբաթ

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վնասվածք է ստացել: «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման 8-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2 շաբաթով:

Իսպանացի ֆուտբոլիստը վնասել է կոճը: Այսպիսով, «Բարսայի» հենակետայինը բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի», «Բետիսի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպումները:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Էյբարի» դարպասը: Աչքի ընկան Մեսսին, Նեյմարը, Սուարեսը եւ Դենիս Սուարեսը: