Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետսը ամփոփել է մրցաշրջանը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժիո Բուսկետսը ամփոփել է իր թիմի 2017/18 մրցաշրջանի կարևորագույն իրադարձությունները։

«Չեմպիոնների լիգան հաղթելու համար մեզ պակասում է հաջողակությունը։ Իհարկե, երեք տարի անընդմեջ ՉԼ հաղթելու համար հաջողակ լինելը բավարար չէ, բայց մեր դեպքում դա չի աշխատում։

Պետք է մտածենք միայն մեր թիմի մասին, ուրախ լինենք ու գնահատենք այն, ինչ հաջողվել է նվաճել երկարատև ու համառ պայքարից հետո։

Ինյեստան… Նրա նման ֆուտբոլիստի բացը դժվար կլինի լրացնել։ Պետք է սովորականից շատ աշխատենք, որ չզգանք այդ բացը»,- Բուսկետսի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։