Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետս. «Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Պրիմերայի 14-րդ տուրում կայացած «Սելտայի» դեմ խաղը, որտեղ կողմերը բաժանվեցին միմյանցից 2:2 հաշվով:

«Տանը մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Ցավալի է, քանի որ լավ խաղացինք: Միգուցե առաջին 15 րոպեների ընթացքում նրանք ավելի լավն էին, սակայն մնացած ժամանակահատվածում մենք գերակայում էինք: Խաղը վերահսկում էինք և ունեինք հիանալի դրվագներ: Բայց, ի վերջո, սա ֆուտբոլ է. պետք է գոլեր խփել: «Սելտան» շատ արդյունավետ էր և կարողացավ երկու գոլ խփել:

Հասկանալի է, որ հաղթանակը ավելի հաճելի կլիներ, բայց ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, թեև տանը մենք միավորներ կորցնելու իրավունք չունեինք»,- ասել է խաղացողը: