Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետս. «Ինյեստայի հեռանալը իսկական կորուստ է «Բարսելոնայի» համար»

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան իր վերջին հանդիպումն անցկացրեց հարազատ ակումբի կազմում։

Խաղից հետո Ինյեստայի մասիր իր մտորումներով կիսվել է Սերժիո Բուսկետսը։

«Մի կողմից ուրախ եմ՝ տեսնելով այն հարգանքն ու սերը, որ գոյություն ունեն Անդրեսի նկատմամբ, մյուս կողից տխուր եմ՝ գիտակցելով, որ նրա ժամանակաշրջանը այս ակումբում մոտեցավ ավարտին։

Հուսամ՝ դեռ որոշ ժամանակ կխաղա հավաքականում, քանի որ նրա հեռանալը իսկական կորուստ է որքան «Բարսելոնայի», նույնքան էլ հավաքականի համար»,- Բուսկետսի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։