Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետս. ««Չելսիի» դեմ խաղալու ենք հաղթանակի համար»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչում «Չելսիի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին (մարտի 14): Լոնդոնում թիմերը մեկական գնդակ են ուղարկել միմյանց դարպասը:

«Խաղի վերջում 0-0 հաշիվը լավ արդյունք կլինի, բայց խաղի ժամանակ՝ ոչ: Բանն այն է, որ «Չելսիի» գոլը կնշանակի, որ արդեն պետք է մենք գոլ խփենք: Այնպես որ վաղը խաղալու ենք հաղթանակի համար:

2012 թվականին «Չելսիի» հետ դիմակայությունում մեր դուրս մնա՞լը:Ցանկացած խաղում կարելի է ինչ-որ բան սովորել, նույնիսկ այն խաղում, որը վաղուց է կայացել: Այն ժամանակ մենք լավ սկսեցինք խաղը, բայց հենց ընդմիջումից առաջ գոլ բաց թողեցինք: Ողջ ուժերով էինք փորձում, 11-մետրանոց վաստակեցինք, բայց անվրեպ չիրացրեցինք այն: Երբեմն գնդակն ուղղակի չի մտնում դարպասը: Ֆուտբոլում միշտ չէ, որ ուժեղագույնն է հաղթում»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: