Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետս. ««Այս մրցաշրջանում «Բարսան» կարող է նվաճել բոլոր տիտղոսները»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում «Գրանադայի» նկատմամբ տոնած հաղթանակի և թիմում մարզչական փոփոխության մասին:

«Ակումբի տնօրենների խորհուրդը որոշեց մարզչական փոփոխություն կատարել: Ով էլ լինի մարզիչը, հուսով ենք, որ արդյունքը դրական կլինի: Յուրաքանչյուր մարզիչ իր ոճն ունի: Հիացած եմ Վալվերդեի աշխատանքով և նույնը կարող եմ ասել նաև Սետյենի մասին: Բոլորը տեսան, թե ինչ է մեզնից պահանջում Սետյենը: Այս մրցաշրջանում մենք կարող ենք նվաճել բոլոր տիտղոսները»,- Բուսկետսի խոսքն է մեջբերել Marca-ն: