Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետս․ «Կազմում Մեսսիին ունենալը շատ մեծ առավելություն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը «Սելտայի» (4:1) նկատմամբ հաղթանակից հետո խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի, ինչպես նաև իր գոլի մասին։

«Մենք շատ մեծ առավելություն ունենք, նա աշխարհում լավագույնն է, ինչպես նաև աշխարհի լավագույն տուգանային հարված իրացնողն է։ Կազմում նրան ունենալը շատ մեծ առավելություն է։

Ես որոշ ժամանակ գոլ չէի խփել, թեև դա նորմալ է։ Կարևոր է, որպեսզի թիմը հաղթի։ Մենք մասնակցում ենք Իսպանիայի առաջնությանն ու գավաթին, ինչպես նաև Չեմպիոնների լիգային։ Կարևոր էր մնալ մրցաշարային աղյուսակի բարձունքում և հանգիստ գնալ միջազգային ընդմիջմանը», – Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն։