Single Blog Title

This is a single blog caption

Բուսկետս․ «Բարսելոնային» պետք են նոր խաղացողներ, բայց ոչ թե «Ռեալից» պարտություն կրելու պատճառով»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումից հետո խոսել է նոր խաղացողներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին։

«Նոր խաղացողները մեզ անհրաժեշտ են ոչ թե «Ռեալի» դեմ պարտությունից հետո, այլ նրա համար, որպեսզի միշտ թարմացվի թիմի կազմը և բարելավվի այն՝ անկախ գրանցված հաշվից։

Պետք չէ փնտրել արդարացումներ, պետք է անել հետևություններ ու շարժվել առաջ»,-նշել է իսպանացին։