Single Blog Title

This is a single blog caption

[BREAKING!] Բարտոմեու. «Բարսելոնայի» նոր մարզիչը Էռնեստո Վալվերդեն է»

Ընթացքի մեջ է կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի մամուլի ասուլիսը: Քիչ առաջ նա հայտարարեց.

«Մինչեւ նոր մարզչի անունը հայտարարելը, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Լուիս Էնրիկեին՝ այս տարիներին կատարած աշխատանքի համար:

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը կլինի Էռնեստո Վալվերդեն:

Այսօր ես խոսել եմ Վալվերդեի հետ, եւ նա շատ ուրախ է, որովհետեւ սա շատ յուրահատուկ մարտահրավեր է նրա համար: Նա ունի գիտելիքներ, չափորոշիչներ, փորձ, ծանոթ է մեր ակումբի գաղափարախոսությանը:

Նրա շնորհանդեսը հավանաբար տեղի կունենա հինգշաբթի օրը, հիմա Ռոբերտ Ֆերնանդեսը զբաղվում է թղթաբանությամբ»: