Single Blog Title

This is a single blog caption

Բորգի. «Գալյարդոն դեկտեմբերին կփոխարինի Վալվերդեին»

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ իսկ այժմ մարզիչ Կլաուդիո Բորգին հայտարարել է, որ Մարսելո Գալյարդոն, որը մարզում է «Ռիվեր Փլեյթը», կփոխարինի Վալվերդեին դեկտեմբերին:

«Գալյարդոն դեկտեմբերին կփոծրինի Վալվերդեին: Ես առաջնային աղբյուրից տեղեկություն ունեմ: Վալվերդեի գործերը լավ չեն ընթանում, իսկ Գալյարդոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»,- Բորգիի խոսքն է մեջբերել TNT Sports-ը:

43-ամյա Գալյարդոն 2014 թվականից աշխատում է «Ռիվեր Փլեյթում» և երկու անգամ թիմին դարձրել է Լիբերտադորեսի գավաթի հաղթող: