Single Blog Title

This is a single blog caption

«Բետիսի» մարզիչ. «Մենք ստիպեցինք Մեսսիին և Սուարեսին ցուցադրել իրենց լավագույն խաղը»

«Բետիսի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի օգնական Էդեր Սարաբիան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղը, որում անդալուսիական ակումբը ցավալի պարտություն կրեց (0-5):

«Կարծում եմ՝ մենք ստիպեցինք «Բարսելոնային», Մեսսիին և Սուարեսին իրենց լավագույն խաղը ցույց տալ: Մեր թիմը խաղի ընթացքում շատ բարդացրեց մրցակցի խնդիրը: Բայց մեզ վրա շատ վատ ազդեց բաց թողած առաջին գնդակը, որն արդյունք էր «Բետիսի» խաղացողների անհաջող գործողությունների: Մեզ մի փոքր պակասեց հավատը, որ մենք կարող ենք դեռ ինչ-որ բան անել»,- Սարաբիայի խոսքերն է մեջբերում Marca-ն: