Single Blog Title

This is a single blog caption

Բեպպե Մարոտտա. «Մենք «Բարսելոնայից» ուղիղ առաջարկ չենք ստացել Դիբալայի համար»

«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան պատմել է, որ «Բարսելոնան» երբեք իրենց չի դիմել Դիբալային ձեռք բերելու առաջարկով:

«Մենք «Բարսելոնայից» ուղիղ առաջարկ չենք ստացելԴիբալայի համար: Բայց մենք ցանկություն էլ չենք ունեցել նրան վաճառելու: Մենք վստահ էինք, որ Դիբալան հանդես է գալու «Յուվենթուսի» մարզաշապիկով: Մենք նրա հետ մեծ հույսեր էինք կապում, երբ նրան էինք վստահում 10 համարի մարզաշապիկը: Դա մեր ակումբի համար շատ կարևոր համար է»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» 2 անգամ հրաժարվել է Դիբալային ձեռք բերելու հնարավորությունից՝ նախապատվությունը տալով Կոուտինյոյին: