Single Blog Title

This is a single blog caption

Բեպպե Մարոտտա. «Ինյեստան մեծագույն խաղացող է, բայց նա կմնա «Բարսելոնայում»»

«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան մեկնաբանել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի նկատմամբ ունեցած հետաքրքրությանն առնչվող լուրերը:

«Ինյեստան մեծագույն ֆուտբոլիստ է, բայց նա «Բարսելոնայի» հետ պայմանագիր ունի, որը նա հաստատ կերկարաձգի:

Նա լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ և շատ կարևոր է իր թիմի համար: Այնպես որ, իմ կարծիքով՝ նա կմնա Բարսելոնայում»»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում կատարելով La Sexta-ին: