Single Blog Title

This is a single blog caption

Բենզեմա. «Բեն Արֆան օժտված է նույնքան տաղանդով, որքան Մեսսին»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր հայրենակից և ՊՍԺ-ի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆայի ունակությունների մասին:

«Բեն Արֆան օժտված է նույնքան տաղանդով, որքան Մեսսին: «Նիսում» խաղալու տարիներն Բենը ապացուցեց, որ դաշտում կարող է շատ բան փոխել: Կարծում եմ, որ երիտասարդ տարիքում նա սխալ ընտրություն կատարեց՝ հեռանալով «Լիոնից», — Բենզեմայի խոսքերն է փոխանցում իսպանական Sport-ը:

Բեն Արֆան 2016 թվականի ամռանը տեղափոխվեց ՊՍԺ, սակայն նա չկարողացավ հաստատվել հիմնական կազմում: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը դեռևս չի անցկացրել ոչ մի պաշտոնական հանդիպում փարիզեցիների կազմում: