Single Blog Title

This is a single blog caption

Բելգիայի հավաքականի առաջատարը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի առաջատար Էդեն Ազարին: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբն այս հարցում ևս պետք է մրցակցի Մադրիդի «Ռեալի» հետ, քանի որ «Արքայական ակումբում» ևս ցանկանում են ձեռք բերել 27-ամյա բելգիացուն:

Անձամբ Ազարը բազմիցս նշել է, որ կցանկանար տեղափոխվել «Ռեալ»: