Single Blog Title

This is a single blog caption

Բելգիացի գիտնականները պարզել են, որ Մեսսին ուժեղ է Ռոնալդուից

Լևենի Կաթոլիկական համալսարանի (Բելգիա) գիտնականները հետազոտություններ են անցկացրել՝ համեմատելով «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» հարձակվող Լեո Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:

Ինչպես տեղեկացնում է բելգիական Sporza պարբերականը, գիտնականները աշխատել են հոլանդական SciSports ընկերության հետ համատեղ, որը տվյալների համաքագրմամբ է զբաղվում:

Հավարկվել են 2013-2018 թվականների տվյալներ: Կիրառվել է VAEP ֆորմուլան, որը գնահատում է ֆուտբոլիստի բոլոր գործողությունները խաղադաշտում ինչպես հարձակվելիս, այնպես էլ պաշտպանվելիս:

Արդյունքում՝ VAEP-ի միջին գնահատականը Մեսսիի մոտ ստացվել է 1.21, իսկ Ռոնալդուի մոտ՝ 0.61:

Հետազոտության մասնակից, ասպիրանտ Թոմ Դեկրոսը նշում է, որ ֆուտբոլիստների ցուցանիշները մինչև 2015-16 մրցաշրջանը գրեթե հավասար են, բայց դրանից հետո արգենտինացին զգալիորեն առաջ է անցել: