Single Blog Title

This is a single blog caption

Բելետի. ««Բարսա»-«Չելսի» խաղում ֆավորիտ չկա»

«Չելսիի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժուլիանո Բելետին կարծում է, որ թիմերի միջև կայանալիք խաղում ֆավորիտ չկա:

«Առաջին խաղը բարձր մակարդակի անցավ, որտեղ մասնակցում էին թոփ ֆուտբոլիստներ երկու թիմերից: Առաջին խաղի արդյունքը լավ դասավորվեց «Բարսելոնայի» համար, բայց կարծում եմ, որ «Չելսին» կարող է նրանց զարմացնել «Կամպ Նոու» մարզադաշտում: Իհարկե «Չելսին» շանս ունի: Այս խաղում ֆավորիտ չկա»,- Բելետիի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը: