Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեու. «Մարդիկ գնահատում են «Բարսելոնայի» նվաճումները այս մրցաշրջանում»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կրկին անդրադարձել է այս մրցաշրջանում կատալոնական ակումբի նվաճումներին։

«Մենք գիտենք, որ ակումբից դուրս որոշ մարդիկ փորձում են արժեզրկել «Բարսելոնայի» նվաճումներն ընթացիկ մրաշրջանում։ Նրանք խոսում են մրցավարների, «չեմպիոնական միջանցքի» մասին՝ մարդկանց ուշադրությունը թիմի հաղթանակներից տեղափոխելով նման հարցերի վրա։

Բայց ես վստահեցնում եմ, որ ֆուտբոլային աշխարհը բարձր է գնահատում «Բարսելոնայի» նվաճումները։ Հատկապես ցանկանում եմ  ընդգծել մեր «դուբլը» ներքին մրցաշարերում։

Սա ութերորդ «դուբլն» էր մեր պատմության մեջ, դրա համար էր այս մրցաշրջանը կարևոր»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։