Single Blog Title

This is a single blog caption

Բատիստուտա. «Կատաղել էի, երբ Մեսսին գերազանցեց ռեկորդս»

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան նշել է, որ բարկացել էր, երբ Լիոնել Մեսսին շրջանցեց նրան ընտրանու կազմում խփած գոլերի քանակով:

«Ես կատաղել էի դրանից: Ոչ թե քիչ, այլ շատ ուժեղ: Ռեկորդը նվաճում էր, որը պատկանում էր ինձ: Մեծ նվաճում էր:

Երբ ես գերազանցեցի ռեկորդը, ամբողջ աշխարհը խոսում էր դրա մասին, ես Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն էի:

Իմ հաշվին կար 54 գոլ, իսկ Մեսսին հիմա … Ես չգիտեմ որքան, բայց ավելի շատ, քան ես եմ խփել: Արդյունքում նա ինձնից 2 անգամ շատ կխփի»,- ասել է Բատիգոլը: