Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեուն խոսել է Վալվերդեի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն խոսել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի մասին:

«Էռնեստոն արդեն նշել է, որ ունի նախագահի և տնօրենների խորհրդի աջակցությունը: Նա այն մարզիչն է, ում մենք ցանկանում ենք տեսնել ակումբում, նա ունի գործող պայմանագիր և նրա աշխատանքը գոհացնում է մեզ:

Պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին և նոր տրանսֆերներին, կշարունակենք քննարկումները Իսպանիայի գավաթի եզրափակչից հետ»,-ասել է Բարտոմեուն: