Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեուն խոսել է Սետյենի ապագայի մասին

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կշարունակի աշխատանքը նաև հաջորդ մրցաշրջանում:

«Սետյենը պայմանագիր ունի: Երբ մենք նրան հրավիրեցինք, մենք ներկայացրել էինք, որ սա ոչ միայն այս, այլ նաև հաջորդ մրցաշրջանի նախագիծ է: Շատ դժվար է գնահատել մարզչի աշխատանքը, երբ անցել է մի քանի ամիս, որի ընթացքում պանդեմիայով պայմանավորված դադար է եղել: Մենք երբեք չենք մտածել մարզչական փոփոխության մասին:

Գիտեմ, որ տեղեկություն էր տարածվել, որ եթե մենք չհաղթենք երկու խաղ, ապա նա կհեռացվի: Բայց դա երբեք չի քննարկվել: Սետյենը մեր մարզիչն է: Մենք ոչ մեկի հետ չենք զրուցել: Ո՛չ Լորան Բլանի, ո՛չ էլ մեկ այլ մարզչի հետ: Ես շփվում եմ Չավիի հետ, քանի որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Բացի այդ, վերջերս նա երկարաձգել էր պայմանագիրը»,- Բարտոմեուի խոսքն է մեջբերել Sport.es-ը: