Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեուն խոսել է Մեսսիի ապագայի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոսեպ Բարտոմեուն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին:

Երեկ արգենտինացին կարիերայում 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակի».

«Ես շատ եմ խոսել Լեոյի հետ ու վստահ եմ, որ նա դեռ երկար կխաղա: Նա պայմանագիր ունի և դեռ մի քանի տարի կխաղա «Բարսելոնայում»:

Պայմանագրի երկարաձգումն այլ հարց է: Այժմ մենք վայելում ենք նրա 6-րդ «Ոսկե գնդակը», ու կարծում եմ, որ այս մրցանակին նա դեռ բազմիցս կարժանանա»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport-ը:

Մեսսիի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է 2021 թվականին: