Բարտոմեուն խոսել է Դեմբելեի ապագայի մասին
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի ապագայի մասին:

«Դեմբելեն չի հեռանա: Նա և Կոուտինյոն մեր մեծ ներդրումներն են: Նրանք շատ կարևոր են մեր նախագծի համար և մենք նրանցից մեծ սպասելիքներ ունենք:
Դեմբելեն երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստ է: Առաջին մրցաշրջանը միշտ էլ բարդ է ստացվում»,- ասել է Բարտոմեուն: