Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեուն և «Բարսայի» մենեջերները հանդիպել են Սետյենին իր տանը

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մտադիր չէ պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին այս ընթացքում, հայտնում է RAC1-ը:

Ըստ աղբյուրի՝ Բարտոմեուն, ակումբի մենեջերներ՝ Էրիկ Աբիդալի, Օսկար Գրաուի և Խավյեր Բորդասի հետ այցելել է Սետյենի տուն:

Բարտոմեուն իր աջակցությունն է հայտնել Սետյենին և վերջինիս հետ քննարկել թիմում առկա կոնֆլիկտը: Հաղորդվում է, որ հանդիպումն ավարտվել է «եղբայրական գրկախառնությամբ»:

Ղեկավարությունը չի ցանկացել հեռացնել Բարտոմեուին, քանի որ դա վերջինիս հեղինակության վրա մեծ ազդեցություն կունենա: Բարտոմեուն ցանկանում է հաջորդ տարի վերընտրվել իր պաշտոնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիներն արդեն փոխարինող են գտել Սետյենին: