Single Blog Title

This is a single blog caption

Բարտոմեուն բացատրել է Վալվերդեին հեռացնելու պատճառը

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդի մասին:

«Ինչ վերաբերում է Վալվերդեին հեռացնելուն՝ ես կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ լիներ: Ամենալավը կլիներ ֆուտբոլիստներին նոր լծակ տալը, որպեսզի թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածում լիներ բարձունքում: Ինձ շատ էր դուր գալիս Վալվերդեի հետ աշխատելը, բայց ես պետք է թիմին ազդակ հաղորդեի:

Առավոտյան ես եղել եմ «Բարսելոնայի» հանդերձարանում ու տեսել եմ Վալվերդեին: Մենք գրկախառնվեցինք: Ես շփվեցի ֆուտբոլիստների հետ: Նրանք պրոֆեսիոնալներ են ու գիտեն, թե որքան կարևոր է մեզ համար Սետյենը: Նրանք հիացմունքի մեջ են», – Բարտոմեուի խոսքերն է մեջբերել Marca-ն: